Հոկտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

3 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

10 հոկտեմբեր,  2024            

ՀՀ կառավարություն

Ժամը 11:00-ին Կառավարությունում տեղի կունենա ՀՀ կառավարության հերթական նիստը:

Պետական կառույցներ

Ժամը 11:00-ին «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնի Քըրքորյան սրահում (Մ.Խորենացու փ. 15) ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը «ԵՄ-ն հանուն կրթական բարեփոխումների» ծրագրի շրջանակում՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ և «Այբ» կրթական հիմնադրամի հետ համատեղ սկսում է «Կրթության կառավարում և առաջնորդություն» վերապատրաստման նոր ծրագիրը՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հավակնորդների համար։ Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթական ծրագրերի ղեկավար Ալվարդ Պողոսյանը, «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը: ՀՀ ԿԳՄՍՆ 

ԲՈՒՀ-եր, կրթական հաստատություններ

Ժամը 09:30-ին ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում կմեկնարկի «Քաղաքականության և միջազգային հարաբերությունների մասին» («YSU Conference on Politics and International Affairs») միջազգային ամենամյա գիտաժողովը, որն այս տարի կրում է «Եվրասիական խաչմերուկների աշխարհաքաղաքականություն. փոխակերպումներ, մարտահրավերներ և զարգացման ուղիներ» («Geopolitics of Eurasian Crossroads։ Transformations, Challenges and Development Paths») խորագիրը։ Երկօրա գիտաժողովի ընթացքում զեկուցումներով հանդես կգան ինչպես ՀՀ, այնպես էլ ԱՄՆ, ՌԴ, Ուկրաինայի, Էստոնիայի, Սլովակիայի, Ղազախստանի և Վրաստանի գիտահետազոտական կառույցների ու առաջատար համալսարանների ներկայացուցիչներ։ Գիտաժողովի բացմանը զեկուցումով հանդես կգա նաև Աբու Դաբիի Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Գեորգի Դերլուգյանը։ 

Մամուլի ակումբներ

Ժամը 10:00-ին Մեդիա կենտրոնում տեղի կունենա քննարկում՝ «Սոցիալական աջակցության ապագան. ի՞նչ ծառայություններ են ներդրվում և ովքե՞ր են իրավասու դրանք մատուցել» թեմայով։ Բանախոսներ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյան, «Փոփոխություն» ՀԿ համահիմնադիր, սոցիալական աշխատանքի և սոցիալական քաղաքականության մասնագետ Գոհար Խաչատրյան, «Մարդը կարիքի մեջ» ՀԿ ներկայացուցիչ Քրիստինա Հովհաննիսյան:

Ժամը 11:00-ին «Հենարան» մամուլի ակումբում /Թումանյան 32, բն.16 / կհյուրընկալվի քաղաքական վերլուծաբան, քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։ Թեմա՝ ներքին և արտաքին մարտահրավերները, ներքաղաքական օրակարգն ու սպասվող զարգացումները։

Սպորտ

Ժամը 16:00-ին Երևանի հեծանվահրապարակում (Ծովակալ Իսակովի 27/8) հոկտեմբերի 10-13-ը տեղի կունենա ՀՀ առաջնությունը: Մուտքն ազատ է: 098 58 70 72: 

 

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան