Քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհվել է սպիտակուցների կառուցվածքի ուսումնասիրության համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Քիմիայի բնագավառում 2024 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է Դեյվիդ Բեյքերին՝ Սիեթլի Վաշինգտոնի համալսարանից, «սպիտակուցի հաշվողական նախագծման համար», ինչպես նաև Դեմիս Հասաբիսին և Ջոն Մ. Ջամփերին՝ Google Deep Mind ընկերությունից, «սպիտակուցի կառուցվածքի կանխատեսման համար»։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Նոբելյան մրցանակի պաշտոնական կայքում հրապարակված մամուլի հաղորդագրությունը։

Քիմիայի բնագավառում մրցանակը շնորհել է Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան։

«2024 թ. քիմիայի Նոբելյան մրցանակը վերաբերում է սպիտակուցներին՝ կյանքի հանճարեղ քիմիական գործիքներին: Դեյվիդ Բեյքերին հաջողվել է գրեթե անհնարին սխրանք՝ ստեղծել բոլորովին նոր տեսակի սպիտակուցներ: Դեմիս Հասաբիսը և Ջոն Ջամփերը մշակել են արհեստական ​​բանականության մոդել՝ լուծելու 50-ամյա խնդիր՝ կանխատեսել սպիտակուցների բարդ կառուցվածքը: Այս հայտնագործությունները հսկայական ներուժ ունեն», - նշված է հաղորդագրության մեջ:

Հոկտեմբերի 8-ին հայտարարվել են ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակակիրները։ Մրցանակը շնորհվել է Ջոն Հոփֆիլդին և Ջեֆրի Հինթոնին՝ «արհեստական նեյրոնային ցանցերի օգտագործմամբ մեքենայական ուսուցման հիմքում ընկած հիմնարար հայտնագործությունների և գյուտերի համար»։

Իսկ հոկտեմբերի 7-ին Ստոկհոլմի Կարոլինյան ինստիտուտը ֆիզիոլոգիայի և բժշկագիտության բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհել էր գիտնականներ Վիկտոր Ամբրոսին և Գերի Ռուվկունին՝ միկրոՌՆԹ-ների մոլեկուլների հայտնաբերման համար, որոնք կարգավորում են գենի գործողությունը։ 

Գիտություն

Բժշկագիտության բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհվել է միկրոՌՆԹ-ների հայտնաբերման համար

 

Հայերեն English Русский

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը

Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամվա ընթացքում 15 զոհ է գրանցվել

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի

Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից

Վարչապետը կարևորել է Հայաստանում ռոբոտաշինության ոլորտում արդյունաբերական հզորությունների ձևավորումը