Ճապոնիայում արձակել են խորհրդարանի ստորին պալատն՝ արտահերթ ընտրություններին ընդառաջ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի խորհրդարանի առանցքային ստորին պալատը պաշտոնապես արձակվել է երկրի նոր վարչապետ Սիգերու Իսիբայի որոշման համաձայն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ արձակման պաշտոնական ընթացակարգը տեղի է ունեցել պալատի նիստում:

«Ես կգործադրեմ բոլոր ջանքերս, որպեսզի մեր կողմնակիցները հաղթեն այս ընտրություններում», - հայտարարել է Իսիբան ստորին պալատի արձակումից առաջ, որի շուրջ նրա որոշումը քննադատության է արժանացել ինչպես ընդդիմության, այնպես էլ իշխող Լիբերալ-դեմոկրատական ​​կուսակցության (ԼԴԿ) /կողմից: 

Հոկտեմբերի 27-ին տեղի կունենան արտահերթ ընտրություններ, որոնց արդյունքներով մեծամասնություն հավաքած կուսակցությունը կորոշի վարչապետի թեկնածությունը։

Ընդդիմությունն Իսիբայից պահանջել է մինչև խորհրդարանի արձակումը բավականաչափ ժամանակ հատկացնել երկրի ներքին օրակարգի առավել հրատապ հարցերի քննարկման համար։ Իսիբան նաև խորհրդարանի արձակման մասին հայտարարել է մինչև հոկտեմբերի 1-ին վարչապետի պաշտոնը ստանձնելը, ինչն ընդդիմադիր կուսակցությունները համարում են սահմանադրության հավանական խախտում: 

Իսկ իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ներսում դժգոհությունը կապված է Իսիբայի որոշման հետ՝ ընտրություններում հրաժարվել այն պատգամավորներին աջակցելուց, որոնք նախկինում մերկացվել են ֆինանսական հաշվետվությունների հետ կապված խարդախությունների համար: Կուսակցության շատ անդամներ Իսիբայի գործողությունները համարել են դավաճանություն և  կուսակիցների հաշվին ընտրողների մոտ լավ համբավ վաստակելու փորձ։

Ներկայում ԼԴԿ-ն խորհրդարանի ստորին պալատում ունի 465 մանդատներից 258-ը: Եվս 32-ը պատկանում է իշխող կոալիցիայի գծով նրա գործընկեր «Կոմեյտո» կուսակցությանը։ Ընդդիմադիր առաջատար Սահմանադրական դեմոկրատական ​​կուսակցությունը (ՍԴԿ) ունի 99 մանդատ։ Kyodo-ի հարցումը, որն անցկացվել է ընտրություններից ավելի քան երեք շաբաթ առաջ, ցույց է տվել, որ ԼԴԿ-ին պաշտպանում է հարցվածների 38,4%-ը, իսկ ՍԴԿ-ին՝ 16,5%-ը:

Աշխարհ

Սիգերու Իսիբային պաշտոնապես ընտրել են Ճապոնիայի վարչապետ

 

Հայերեն Русский

Վրաստանի վարչապետը շնորհավորել է երկրի բնակչությանը Դավիթ Շինարարի հիշատակի օրվա առթիվ

ԱՄՆ-ն և Ճապոնիան հաստատել են վիճելի կղզիների անվտանգությունը համատեղ ապահովելու պատրաստակամությունը

Վազգեն Սարգսյանի մասին ֆիլմով պատմելը եղել է Նոնո Սարգսյանի երազանքը

Իսլամական հեղափոխության առաջնորդը Թեհրանում հանդիպել է ՀԱՄԱՍ–ի ղեկավարների հետ

Ախուրյանի համայնքապետարանը պատրաստվում է շարժական սպանդանոց կառուցել

Շվեդիայի իշխանությունները ծրագրում են խստացնել զենքի մասին օրենքը Էռեբրու քաղաքում զանգվածային հրաձգությունից հետո

Սլովակիայում հազարավոր մարդիկ ցույցեր են անում՝ պահանջելով վարչապետ Ֆիցոյի հրաժարականը

Արաղչին ու Գալագերը քննարկել են Իրանի և Վատիկանի հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները

Կառավարությունը հանձնարարել է գույքագրել հրդեհից տուժածների առաջնային կարիքներն ու ցուցաբերել աջակցություն. Լոռու մարզպետ

Ստեփանավանում բազմաբնակարան շենքում հրդեհից տուժած 6 քաղաքացի դիմել է բուժօգնության, 3-ն այրվածքներով տեղափոխվել են Երևան