Հայաստան

Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ 2024 թ. սեպտեմբերին գրանցվել են Ռուսաստանից

1 րոպեի ընթերցում

Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ 2024 թ. սեպտեմբերին գրանցվել են Ռուսաստանից

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է 2024 թվականի սեպտեմբերին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կոմիտեի հրապարակած վիճակագրության մեջ նշվում է, որ 2024 թ-ի սեպտեմբերին Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ պակաս է 24 հազար 57-ով: 

«2024 թվականի սեպտեմբերին Հայաստան է այցելել 236 հազար 561 զբոսաշրջիկ, 2023թ․ սեպտեմբերին՝ 260 հազար 618»,- նշված է Զբոսաշրջության կոմիտեի հրապարակման մեջ: 

2024 թ․ սեպտեմբեր ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (12%) և Իրանից (8%):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում