Մշակույթ

«Սիմֆոնիկ Հյուսթոն» համերգին Մաշա Մնջոյանը յուրովի կմեկնաբանի հանրահայտ երգչուհու ստեղծագործությունները

2 րոպեի ընթերցում

«Սիմֆոնիկ Հյուսթոն» համերգին Մաշա Մնջոյանը յուրովի կմեկնաբանի հանրահայտ երգչուհու ստեղծագործությունները

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սիմֆոնիկ Հյուսթոն» խորագրով համերգային երեկոյին Մաշա Մնջոյանը Հայաստանի հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ կկատարի աշխարհահռչակ երգչուհի Ուիթնի Հյուսթոնի հիթերը (նվագախմբի գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյան): 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ 

Աշխարհահռչակ Ուիթնի Հյուսթոնի ձայնը ուժի և սիրո խորհրդանիշ է, իսկ դրա միջոցով փոխանցվող էմոցիաներն՝ աննկարագրելի։ 

Համերգը լինելու է բացառիկ հնարավորություն վերապրելու Ուիթնիի սիրված երգերը և զգալու այն հույզերը, որոնք մեզ պարգևել է տարիների ընթացքում։ 

Մաշա Մնջոյանը «Սլավյանսկի բազար 2023» երիտասարդ կատարողների 32-րդ ամենամյա միջազգային մրցույթում արժանացել է «Գրան պրի» մրցանակի, վերջին տարիներին մշտական բնակություն է հաստատել Ավստրալիայում, ուր մեկնել էր ուսումը շարունակելու նպատակով։ Ինչպես ինքն է նշել իր հարցազրույցներում ֆիզիկապես ապրում է Ավստրալիայում, հոգեպես՝ Հայաստանում։ 

Հոկտեմբերի 26-ին կայանալիք համերգը Մաշա Մնջոյանի առաջին մեծ մենահամերգն է լինելու։ 

Նախաձեռնությունը՝ «Նյու ջեներեյշն փրոջեքթ»-ի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում