Վրաստանի իշխող կուսակցությունը կվերսկսի երկրի նախագահի իմփիչմենթի ընթացակարգը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր է կրկին գործարկել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմփիչմենթի ընթացակարգը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին լրագրողներին հայտնել է խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։

«Խորհրդարանական մեծամասնությունը որոշում է ընդունել վերսկսել իմփիչմենթի ընթացակարգը», - նրա խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Պապուաշվիլին հավելել է, որ պատգամավորները Սահմանադրական դատարան կդիմեն դեռ մինչև խորհրդարանական ընտրությունները։

Պապուաշվիլիի խոսքով՝ «Վրացական երազանք»-ն այս քայլին գնացել է Զուրաբիշվիլիի արտասահմանյան այցերի պատճառով, որոնք նա շարունակում է կատարել առանց վարչապետի համաձայնության։ Խորհրդարանի խոսնակն ընդգծել է, որ թեև Զուրաբիշվիլիի լիազորությունների ժամկետը լրանում է այս տարի, սակայն կարևոր է, որ նա դառնա ոչ թե նախկին նախագահ, այլ հեռացվի իմփիչմենթի միջոցով։

Միևնույն ժամանակ նա վստահություն է հայտնել, որ հոկտեմբերի 26-ի ընտրությունների արդյունքներով «Վրացական երազանք»-ը սահմանադրական մեծամասնություն կստանա և նորընտիր խորհրդարանի առաջին իսկ նիստին ավարտին կհասցնի նախագահի իմփիչմենթի ընթացակարգը։

Զուրաբիշվիլիի և իշխող կուսակցության միջև տարաձայնությունների պատճառ են դարձել կառավարության հետ չհամաձայնեցված արտասահմանյան այցերը։ Անցյալ տարի «Վրացական երազանք»-ը հայց ներկայացրեց Սահմանադրական դատարան՝ պահանջելով նախագահի իմփիչմենթը, իսկ հոկտեմբերին դատարանը որոշեց, որ Զուրաբիշվիլին խախտել է օրենքը, սակայն իմփիչմենթ չկայացավ խորհրդարանում ձայների անբավարարության պատճառով։

Հայերեն Русский

Ստորագրված որևէ փաստաթղթում չկա «Զանգեզուրի միջանցք». Եղոյանն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

Հարկային ապառքների գոյացման կանխարգելումը՝ արդյունավետ հարկային վարչարարության առաջնահերթություն

Վենսը Զելենսկուն խնդրել է դադարեցնել Սև ծովում լցանավերի դեմ հարձակումները. FT

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Վիլնյուսի փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով տարածումը

Էրդողանը ներկայացրել է Մեքքայի համաձայնագրի նպատակները և անդրադարձել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին

«Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի Արուսյակ Ջուլհակյանի թեկնածության քվեարկությանը

Ադրբեջանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը մեկ տարում աճել է 8,5 տոկոսով

Թուրքիան և Իրանը քննարկել են սահմանային անվտանգության ամրապնդման հարցերը

Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու Կոլումբիայի որոշումը

Գլխավոր դատախազն այցելել է Սևանա լճի բացարձակ նիշից ցածր գտնվող՝ ապամոնտաժված շենք-շինությունների տարածքներ