Հայաստան

ՔԿ նախագահի նախկին տեղակալը նշանակվել է «ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն»-ի տնօրենի պաշտոնակատար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի նախկին տեղակալ Վիգեն Մեսրոպյանը ստանձնել է «ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն»-ի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քննչական կոմիտեից հայտնում են, որ հոկտեմբերի 4-ին Արգիշտի Քյարամյանը հանդիպել է «ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վիգեն Մեսրոպյանին և ՊՈԱԿ-ի ղեկավար անձնակազմին։ 

Նշանակման կապակցությամբ շնորհավորելով Վիգեն Մեսրոպյանին՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահը նախ շնորհակալություն է հայտնել նրան ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնում պետությանը մատուցած ծառայության, պրոֆեսիոնալությամբ և տասնամյակների փորձառությամբ քննչական համակարգի հարաճուն կենսագործունեությանը նպաստելու համար։ Կոմիտեի ղեկավարը վստահություն է հայտնել, որ նոր պաշտոնը ստանձնելով ևս պարոն Մեսրոպյանը նույնպիսի նախանձախնդրությամբ ձեռնամուխ կլինի ընդամենը ամիսներ առաջ ՀՀ ՔԿ-ում ստեղծված փորձաքրեագիտական կենտրոնի հզորացմանն ուղղված նախաձեռնություններին։ 

Կոմիտեի նախագահը նաև շնորհակալություն է հայտնել հանդիպմանը ներկա Լորիկ Սաֆարյանին՝ հատկապես ՀՀ ՆԳՆ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության պետի պաշտոնում մեկ տասնամյակից ավելի նվիրված աշխատանքի համար և ուրախությամբ ընդգծել այդ վարչության հենքի վրա ստեղծված ՊՈԱԿ-ում գործունեությունը շարունակելու և նոր տնօրենին անհրաժեշտ աջակցությունը ցուցաբերելու նրա պատրաստակամության համար։

ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վիգեն Մեսրոպյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ փորձաքննությունների որակով և ժամանակին իրականացումը անկյունաքարային նշանակություն ունի հանցագործությունների բացահայտման, քրեական վարույթների ելքի համար և համընդհանուր ջանքերն ուղղվելու են դրա համար ՊՈԱԿ-ում անհրաժեշտ պայմանների բարելավմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են «ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տեխնոլոգիական հագեցվածության մակարդակի բարձրացման, մասնագիտական ռեսուրսների զարգացման խնդիրները,  հնարավորություններն ու հեռանկարները։

Երկարամյա արդյունավետ պաշտոնավարման, ինչպես նաև պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու համար ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վիգեն Մեսրոպյանն Արգիշտի Քյարամյանի կողմից  պարգևատրվել է «Անձնվիրություն և անվեհերություն» մեդալով:

 

Հայերեն Русский

Հայտնի են Գյումրու ավագանու ընտրությունների 5 ընտրատեղամասերի ամփոփ արդյունքները

Ամփոփվել են Փարաքարի 6 ընտրատեղամասերում ՏԻՄ ընտրությունների արդյունքները

ՄԻՊ աշխատակազմն ուսումնասիրել է Փարաքարում և Գյումրիում ընտրությունների հետ կապված ավելի քան 300 հրապարակում

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ժամանեց Հայաստան

«Ինտեր»-ը սեփական հարկի տակ հաղթեց «Ուդինեզե»-ին. Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին

Ոստիկանությունը Գյումրիում և Փարաքարում ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ հանցագործության մասին 6 հաղորդում է ուղարկել նախաքննական մարմին

Նախնական տվյալներով՝ Գյումրիում ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրողների 42.66%-ը, Փարաքարում՝ 54.97%-ը

ՀՀ ՊՆ-ն հերքում է սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածների ուղղությամբ կրակելու մասին Ադրբեջանի ապատեղեկատվությունը

«Եվրադաշինքի» և «Մայր Հայաստանի» թեկնածուները խոսել են Գյումրիում ավագանու ընտրություններում սպասելիքներից

Գյումրիում ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակը ծառայություններ է մատուցում