Ճապոնիայի նոր վարչապետը մտադիր է լուծել ՌԴ-ի հետ տարածքային վեճը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի նոր վարչապետ Սիգերու Իսիբան խորհրդարանում ծրագրային ելույթի ժամանակ հայտարարել է, որ ցանկանում է կարգավորել Ռուսաստանի հետ տարածքային վեճը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը։

Ըստ հրապարակման՝ Իսիբան ասել է, որ կձգտի հասնել Ռուսաստանի հետ տարածքային վեճի լուծման, թեև երկրների երկկողմ հարաբերություններում դիտվում է սառնություն Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողություններից հետո։

Ճապոնիան հավակնում է հարավկուրիլյան շղթայի չորս` Իտուրուպ, Կունաշիր, Շիկոտան և Հաբոմայի կղզիներին՝ վկայակոչելով 1855 թ. Առևտրի և սահմանների մասին համաձայնագիրը: Մոսկվայի դիրքորոշումն այն է, որ Հարավային Կուրիլները ԽՍՀՄ-ի կազմի մեջ են մտել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով, և դրանց նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանությունը, որն ունի միջազգային իրավական ձևակերպում, կասկածից վեր է։

Միևնույն ժամանակ Իսիբան հայտնել է, որ Ճապոնիայի շուրջ անվտանգային իրադրությունն «ամենաբարդն է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր»։ 

Նա հիշատակել է Ճապոնիայի օդային տարածության վերջին խախտումները, որոնք վերագրվում են Ռուսաստանին և Չինաստանին, ինչպես նաև Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռների մշակումները, և կոչ է արել արմատապես ուժեղացնել Ճապոնիայի պաշտպանական ներուժը և ընդլայնել դաշինքները Տոկիոյի բարեկամ երկրների հետ՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ։

Իսիբան հաջորդ շաբաթ կցրի խորհրդարանը և հոկտեմբերի 27-ին համընդհանուր ընտրություններ կանցկացնի։

Աշխարհ

Սիգերու Իսիբային պաշտոնապես ընտրել են Ճապոնիայի վարչապետ

 

Հայերեն Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան