Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է Հեզբոլլահի դեմ ռազմական գործողության հաջորդ փուլի մոտալուտ մեկնարկի մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է լիբանանյան Հեզբոլլահ շիական շարժման դեմ ռազմական գործողության «հաջորդ փուլի» մոտալուտ մեկնարկի մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին Յոավ Գալանտը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

Գրառման մեջ նա նշել է, որ հանդիպում է ունեցել հակամարտության գծում գտնվող բնակավայրերի ղեկավարների հետ և ընդգծել, որ այդ գործողությունը պետք է էական դեր խաղա Իսրայելի հյուսիսում սահմանամերձ բնակավայրերի բնակիչների վերադարձի համար, որոնք տարհանվել են լիբանանյան տարածքից Հեզբոլլահի ստորաբաժանումների մշտական ​​գնդակոծությունների պատճառով:

 

 

Հայերեն English Français Русский

Նոյեմբերի 30-ի միջոցառումների անոնս

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հորդանանում ելույթ է ունեցել Անդրեա Բոչելիի հետ. հաջորդ համերգն Աբու Դաբիում է

Իսպանիան գնում է ընտրությունների, ինչից հետո ձախակողմյան կառավարությունը կարող է փոխարինվել աջակողմյանով

Հայաստանի կինոգործիչների միությունն ամփոփեց 2022-2026 թվականներին կատարած աշխատանքը

Գերմանիայում Rheinmetall-ի շինհրապարակում մի քանի շինարարական մեքենա է այրվել

Ոսկեպարում էկոպարեկները կանխել են հրդեհի տարածումը դեպի անտառային տարածքներ

Երևանի «Հաղթանակ» զբոսայգում տնկվել է 150 ծառ և 200 թուփ, ներդրվել է ոռոգման նոր համակարգ

Հայաստանի մարզերից և Երևանից 50 երիտասարդական աշխատող ավարտել է վերապատրաստման ազգային ծրագիրը

ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն աջակցել է Մատենադարանում պահվող եզակի ձեռագրերի պահպանության աշխատանքներին

Աֆղանստանի դպրոցներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով յոթ մարդ մահացել է, 97-ը՝ վիրավորվել