Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է Հեզբոլլահի դեմ ռազմական գործողության հաջորդ փուլի մոտալուտ մեկնարկի մասին
1 րոպեի ընթերցում
![Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է Հեզբոլլահի դեմ ռազմական գործողության հաջորդ փուլի մոտալուտ մեկնարկի մասին](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/09/30/jfDseX7MxeO0bAnRqNe8oxFejQyauWefFq0R428V.webp)
ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է լիբանանյան Հեզբոլլահ շիական շարժման դեմ ռազմական գործողության «հաջորդ փուլի» մոտալուտ մեկնարկի մասին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին Յոավ Գալանտը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։
Գրառման մեջ նա նշել է, որ հանդիպում է ունեցել հակամարտության գծում գտնվող բնակավայրերի ղեկավարների հետ և ընդգծել, որ այդ գործողությունը պետք է էական դեր խաղա Իսրայելի հյուսիսում սահմանամերձ բնակավայրերի բնակիչների վերադարձի համար, որոնք տարհանվել են լիբանանյան տարածքից Հեզբոլլահի ստորաբաժանումների մշտական գնդակոծությունների պատճառով: