Իսրայելի բանակը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի առաջնորդի սպանության մասին
1 րոպեի ընթերցում
![Իսրայելի բանակը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի առաջնորդի սպանության մասին](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/09/28/sxnhdg4qAcECrjcVpaSfYa6pJA5DZpgn5WiCDNPU.webp)
ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Բեյրութի ուղղությամբ ավիահարվածների արդյունքում սպանել են «Հեզբոլլահ» խմբավորման առաջնորդ Հասան Նասրալլահին:
«Արմենպրես»- ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Euronews-ը:
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ ճշգրիտ ավիահարվածը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ «Հեզբոլլահ»-ի ղեկավարությունը հավաքված է եղել Բեյրութի հարավում Դահիե արվարձանում գտնվող իր շտաբում:
Նասրալլահը «Հեզբոլլահ»-ը ղեկավարել է ավելի քան 3 տասնամյակ: