Մշակույթ

Դեսպաններ, դիվանագետներ և պաշտոնյաներ են մասնակցել Կիևում ուկրաինահայ նկարիչների ցուցահանդեսի բացմանը

1 րոպեի ընթերցում

Դեսպաններ, դիվանագետներ և պաշտոնյաներ են մասնակցել Կիևում ուկրաինահայ նկարիչների ցուցահանդեսի բացմանը

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սոֆիա Կիևսկայա» ազգային արգելոցի Միտրոպոլիտի տանը սեպտեմբերի 26-ին տեղի է ունեցել ճանաչված նկարիչներ Բորիս Եղիազարյանի, Հովհաննես Զոհրաբյանի և Մարինա Սարգսյանի ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության օրվան։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ուկրաինայում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ միջոցառմանը ներկա են եղել օտարերկրյա դեսպաններ, դիվանագետներ, պաշտոնյաներ և այլոք: Ցուցահանդեսի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ դեսպան Վլադիմիր Կարապետյանը։

Ըստ աղբյուրի՝ Ուկրաինայում բնակվող հայ նկարիչների ցուցահանդեսը կշարունակվի մինչև հոկտեմբերի 10-ը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում