ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններում առկա են խնդիրներ, որոնք պետք է փորձել վերացնել. փոխվարչապետ Մհեր Գրիգորյան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի դիտարկմամբ՝ հայ-ռուսական ներկա հարաբերություններում առկա են խնդիրներ, որոնք անհրաժեշտ է հավասարակշռել և փորձել բոլոր խութերը վերացնել։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերությունների ներկա մակարդակի վերաբերյալ հարցին:

«Ինչ խոսք, հարաբերություններում կան պրոբլեմներ և ոչ միայն Ռուսաստանի հետ, այնուամենայնիվ, կարծում եմ, որ մենք պետք է հավասարակշռենք և փորձենք այդ բոլոր խութերը վերացնել»,-ասաց փոխվարչապետը՝ հավելելով, որ իրավիճակն աշխարհում բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս։ 

Նրա խոսքով՝ նման պայմաններում, իհարկե, առաջանում են բազմաթիվ խնդիրներ, որոնց բացատրությունները լիարժեք տրված չեն։ 

«Կարծում եմ` պետք է փորձել բացատրությունները հասկանալ ու ճիշտ որոշումներ  կայացնել»,-նշեց փոխվարչապետը:

 

 

Հայերեն English Español Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն