Սահմանազատման հաջորդ փուլի վերաբերյալ դեռ որոշում չկա. Մհեր Գրիգորյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հաջորդ փուլին, հայտարարել է, որ այդ մասին դեռ որոշում չկա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Փոխվարչապետի դիտարկմամբ՝ իհարկե, գնահատականները կարող են տարբեր լինել, սակայն անհրաժեշտ է նայել հարցի էությանը։

Անդրադառնալով Տավուշի մարզում իրականացված Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատմանը, Մհեր Գիրգորյանը նշեց՝  կարծում եմ՝ բավարար քննարկված է։

Նա հավելեց, որ այդ գործընթացն ամբողջությամբ հրապարակային է՝ թե իրավական մասը, թե փաստացի կատարումը:

«Ես վստահեցնում եմ, որ այդ գործընթացն ամբողջությամբ օրինական է։ Եթե ուշադիր կարդաք ապրիլի 18-ի արձանագրությունը և ստորագրված կանոնակարգը, կզգաք կապը, և որ որևէ հակասություն չկա գործընթացում»,-հավելեց Մհեր Գրիգորյանը:

Փոխվարչապետն, անդրադառնալով սահմանազատման հաջորդ գործընթացների վերաբերյալ հարցին, նշեց, որ սահմանազատման հաջորդ փուլի վերաբերյալ դեռ որոշում չկա։

Անդրադառնալով այս ընթացքում ադրբեջանական կողմից հնչող տարածքային տարբեր պահանջներին՝ Մհեր Գրիգորյանը կարծիք հայտնեց, որ սահմանազատման գործընթացն ու դրա իրականացման շուրջ պայմանավորվածությունների հիմնական նպատակն այն է, որ բոլոր նմանատիպ խնդիրները հանգիստ, ֆունդամենտալ, իրավական լուծում ստանան:

Փոխվարչապետը խոսեց նաև այն մասին, թե Ադրբեջանի հետ քննարկումներում ՀՀ սուվերեն տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերման հարց արդյո՞ք շոշափվել է: «Ես չեմ կարող հիմա մեկնաբանություններ տալ, որովհետև ունենք հաստատված աշխատակարգ, որը ենթադրում է, որ մեկնաբանությունները պետք է լինեն սիմետրիկ, գրավոր և հրապարակային: Առանձին մեկնաբանություններ հիմա չեմ տալու»,-եզրափակեց Մհեր Գրիգորյանը:

Ադրբեջան

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը. ՍԴ որոշում

 

Հայերեն Español

ԿԽՄԿ-ի սոցիալ-տնտեսական ծրագրերը նպաստում են սահմանամերձ Շիկահողի զարգացմանն ու գյուղի պահպանմանը

Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Ռուսաստան՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու առաջարկով

«Աբովյան» ՔԿՀ-ում քննարկվել են օտարերկրացիների և ապաստան հայցողների իրավունքների ապահովման հարցերը

Իրանական նավթատարը Խարգ կղզու մոտ խոցվել է ԱՄՆ-ի արձակած չորս հրթիռով

Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով

«Երևան» երկաթուղային կայարանում բացվել է Tour EXPO 2026 ցուցահանդեսը

Փաշինյանն Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման հստակ ժողովրդական մանդատ ունի․ վարչապետի խոսնակը՝ WSJ-ին

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան է նշանակվել Ֆլորիան Էսկյուդիեն

Վահագն Խաչատուրյանը ԵՄ անդամակցությանը պատրաստվելու համար կարևորում է նաև մտածողության փոփոխությունը

Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետերը պատրաստ են սահմանների բացմանը և տեղաշարժին. ՀՀ նախագահ