Նավթի գները նվազել են- 26/09/24

1 րոպեի ընթերցում

ՆՅՈՒ ՅՈՐՔ - ԼՈՆԴՈՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների սեպտեմբերի 26-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 3.25%-ով և կազմել 67.51 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 2.95%-ով և կազմել 71.43 դոլար:

Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր:

Նյու Յորքի NYMEХ-ն (New York Merchantile Exchange) ամերիկայն ֆյուչերսային բորսա է, որը հիմնադրվել է 1882 թվականին և զբաղեցնում է առաջին տեղը նավթային ֆյուչերսների առևտրում: Ներկայումս առեւտուրը շարունակվում է երկու բորսայական միավորներով` NYMEX-ի` նավթի, գազի, պլատինի, պալադիումի, էթանոլի, ածխի, էլեկտրաէներգիայի եւ ածխածնի երկօքսիդի արտանետումների և COMEX-ի ոսկու, արծաթի, պղինձի, ալյումինի ուղություններով:

London Intercontinental Exchange (ICE)-ը Լոնդոնյան համաշխարհային ֆինանսական ֆյուչերսների և ընտրանքների բորսան է, որը հիմնադրվել է 1982 թվականին:

Հայերեն English Русский

ՀՀ ՆԳ նախարարը հանդիպել է ԵՄ անդամ պետությունների դեսպաներին

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցի շրջանում երեք լցանավի պայթելու մասին

Ռուբիոն Կատարի վարչապետի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ հարցեր

Գետքում հիմնանորոգվում է ոռոգման ցանցը

Ռուսաստանի և Եվրոպայի հարաբերությունների վերագործարկումը կլինի «գլխավոր մրցանակը». Քուշներ

Մհեր Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա

Դասվարն առաջին դասարանցու նկատմամբ ցուցաբերել է տարբերակված բացասական վերաբերմունք, ենթարկել ֆիզիկական և հոգեբանական բռնության. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել նախաքննությունից

Երևանում տեղի է ունեցել Ջազ ակումբների փոխանակման առաջին միջազգային ֆորումը

Սենատում դեմոկրատների առաջնորդը հայտարարել է, որ կհասնի Nvidia-ի գործադիր տնօրեն Հուանգի նկատմամբ հետաքննության անցկացման

Անահիտ Մանասյանն աշխատանքային այց է իրականացրել Կոտայքի մարզ