Պուտինը փոխել է միջուկային զենք կիրառելու կանոնները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է երկրի միջուկային դոկտրինի մի շարք դրույթների թարմացման մասին։ Թարմացումների թվում է միջուկային զսպման ենթակա պետությունների և ռազմական դաշինքների կատեգորիաների ընդլայնումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Պուտինը հայտնել է միջուկային զսպման հարցերով ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական ​​նիստի ժամանակ։ 

Թարմացված փաստաթղթում ՌԴ նախագահը նաև առաջարկել է նշել, որ ագրեսիան ցանկացած ոչ միջուկային պետության կողմից, բայց միջուկային պետության մասնակցությամբ, պետք է դիտարկել որպես նրանց համատեղ հարձակում Ռուսաստանի վրա։

Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ այս պահին միջուկային ուժերը մնում են Ռուսաստանի անվտանգության ամենակարևոր երաշխիքը, ուստի միջուկային դոկտրինը պետք է մշտապես հարմարվի փոփոխվող իրավիճակին։ 

«Մենք տեսնում ենք, որ ժամանակակից ռազմաքաղաքական իրավիճակը դինամիկ կերպով փոխվում է, և մենք պետք է դա հաշվի առնենք, այդ թվում՝ Ռուսաստանի և մեր դաշնակիցների համար ռազմական սպառնալիքների և ռիսկերի նոր աղբյուրների ի հայտ գալը», - ՌԴ նախագահի խոսքերն է մեջբերում «Կոմերսանտ»-ը։

Ելնելով ներկա ռազմաքաղաքական իրավիճակից՝ Վլադիմիր Պուտինն առաջարկել է դոկտրինում մի շարք պարզաբանումներ մտցնել միջուկային զենքի կիրառման պայմանների որոշման առումով։ Պետությունների և ռազմական դաշինքների ցանկի ընդլայնմանը զուգահեռ, որոնց դեմ իրականացվում է միջուկային զսպում, կընդլայնվի ռազմական սպառնալիքների ցանկը, որոնք անհրաժեշտ է չեզոքացնել։

«Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառման անցնելու պայմանները նույնպես հստակ նշված են։ Մենք կդիտարկենք այդ հնարավորությունը, երբ ստանանք հավաստի տեղեկատվություն օդատիեզերական հարձակման միջոցների զանգվածային արձակման և դրանց կողմից մեր պետական ​​սահմանը հատելու մասին: Նկատի ունեմ ռազմավարական և մարտավարական ավիացիայի ինքնաթիռները, թևավոր հրթիռները, անօդաչու թռչող սարքերը, հիպերձայնային և այլ թռչող սարքերը»,- ասել է Վլադիմիր Պուտինը։

Բացի այդ, Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում օգտագործել միջուկային զենք Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում՝ որպես Միութենական պետության անդամ։ 

Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ միջուկային դոկտրինում ներմուծվող բոլոր պարզաբանումները «խորապես ստուգված են» և համարժեք են Ռուսաստանի դեմ ժամանակակից ռազմական սպառնալիքներին ու ռիսկերին։

Վլադիմիր Պուտինը հունիսի վերջին հայտարարել էր Ռուսաստանի միջուկային դոկտրինում («Ռուսաստանի Դաշնության պետական ​​քաղաքականության հիմունքները միջուկային զսպման ոլորտում») փոփոխությունների մասին։ Միջուկային դոկտրինը վերջին անգամ խմբագրվել է 2020 թ. հունիսին։ Ընդ որում, ըստ «Կոմերսանտ»-ի, Ռուսաստանի կողմից միջուկային զենք կիրառելու չափանիշները չեն փոխվել։

Հայերեն English Русский

Սաուդական հարվածներից Եմենում առնվազն 25 մարդ է զոհվել

Չեռնոգորիայի պաշտպանության նախարարը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Սի Ծինփինը հայտարարել է Պաղեստինի ժողովրդին աջակցելու մասին

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ կունենա աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելիի հետ

Իրանն ու Ադրբեջանը համաձայնության են հասել նավթի և գազի ոլորտում համագործակցության շուրջ

Գավառում շուրջ մեկդարյա տունը վերածվել է հյուրատան

Հայ տնտեսվարողներն առցանց հանդիպում են անցկացրել Օմանի «LuLu» հիպերմարկետների ցանցի տարածաշրջանային գլխավոր տնօրենի հետ

Երևանի Ձորագյուղ թաղամասում գտնվող անշարժ գույքի օտարման գործընթացում խախտում է հայտնաբերվել. պետշահերի հայց է ներկայացվել դատարան

ՄԱԿ-ում ՀՀ պատվիրակությունը Երկրորդ կոմիտեի նիստում ներկայացրել է COP17-ի հիմնական արդյունքները

Keron Impact Gala / Paris 2026-ը համախմբեց Հայաստանի բարեկամներին և հավաքագրեց $2 մլն ԵՊԲՀ նոր գրադարանի և կրթական հարթակի համար