Հայաստան

ՀՀ փոխվարչապետն ու Կիպրոսի պաշտպանության նախարարն ընդգծել են ռազմական կրթության ոլորտում երկու երկրների համագործակցության ընդլայնման նշանակությունը

1 րոպեի ընթերցում

ՀՀ փոխվարչապետն ու Կիպրոսի պաշտպանության նախարարն ընդգծել են ռազմական կրթության ոլորտում երկու երկրների համագործակցության ընդլայնման նշանակությունը

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Վասիլիս Պալմասի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, ողջունելով հյուրին՝ փոխվարչապետը կարևորել է պաշտպանության բնագավառում Կիպրոսի հետ ձևավորված համագործակցությունը:

Զրուցակիցները երկուստեք ընդգծել են ռազմական կրթության, ինչպես նաև կիբեռանվանգության ոլորտներում երկու երկրների համագործակցության ընդլայնման նշանակությունը: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին և ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընդլայնմանն առնչվող հարցերին: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում