Ռուսաստան

Մատվիենկոն վերընտրվել է Դաշնության խորհրդի նախագահ

1 րոպեի ընթերցում

Մատվիենկոն վերընտրվել է Դաշնության խորհրդի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ սենատորները Վալենտինա Մատվիենկոյին վերընտրել են Դաշնության խորհրդի նախագահի պաշտոնում: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:

Որոշումը քվեարկությամբ ընդունվել է սեպտեմբերի 25-ին Դաշնության խորհրդի աշնանային նստաշրջանի առաջին նիստում։

Մատվիենկոն սենատոր է Սանկտ Պետերբուրգից և Դաշնության խորհրդի նախագահն է 2011 թվականից։ 2024 թվականի սեպտեմբերին լրացել է նրա լիազորությունների երրորդ ժամկետը։ Տարածաշրջանային ընտրություններից հետո Սանկտ Պետերբուրգի ընտրված նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը կրկին Մատվիենկոյին պատվիրակեց որպես քաղաքի գործադիր իշխանությունից սենատոր Դաշնության խորհրդում։

Մատվիենկոյին պալատի նախագահի պաշտոնում ընտրելու օգտին քվեարկելու առաջարկությամբ հանդես է եկել ամենատարեց սենատոր Յուրի Վորոբյովը: Այլ թեկնածուներ չեն առաջադրվել։

Մատվիենկոյին միաձայն վերընտրել են 155 սենատորներ։

ՌԴ խորհրդարանը՝ Դաշնության ժողովը, բաղկացած է երկու պալատից՝ Պետական դումայից և Դաշնության խորհրդից։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում