Միասին կարող ենք կառուցել ավելի ապահով և ազատ աշխարհ․ Քամալա Հարիսի նամակը ամերիկահայ համայնքին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ փոխնախագահ, նախագահի թեկնածու Քամալա Հարիսը նամակ է հղել ամերիկահայ համայնքին՝ շնորհավորելով Հայաստանի Անկախության օրը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դեմոկրատների թեկանածուն նամակում հիշատակել է Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև ընդգծել Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի վերադարձի կարևորությունը՝ նկատելով, որ դա տարածաշրջանում կայունությունը վերականգնելու կարևոր պայման է։ 

«Ես իմ լավագույն մաղթանքներն եմ հղում ձեզ Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ։ Դա այն օրն է, երբ հայ ժողովուրդը քվեարկեց Խորհրդային Միությունից անջատվելու օգտին՝ ազատ, անկախ ազգ լինելու համար: Երբեք չպետք է մոռանանք Հայոց ցեղասպանությունը, երբ մոտ 1,5 միլիոն հայեր տեղահանվեցին, կոտորվեցին և սպանվեցին: Այդ ողբերգությունը հայ ժողովրդի ինքնության մի մասն է։ Ամերիկահայ համայնքի տոկունությունը մնում է ոգեշնչման աղբյուր մեր հավաքական ամերիկյան պատմության մեջ:

Ես հավատարիմ եմ մնում Հայաստանի և նրա հարևանների միջև կայուն խաղաղությանը, որը հարգում է ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունը: Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տներ անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի արժանապատվությունը և տարածաշրջանում կայունությունը վերականգնելու համար»,- նշված է նամակի մեջ։ 

Քամալա Հարիսն իր նամակով նաև տեղեկացրել է, որ կշարունակի աջակցել Հայաստանին՝ ժողովրդավարության ամրապնդման և տարածաշրջանում կայունության հաստատման ջանքերում: 

«Հայաստանն ու նրա ժողովուրդն ունեն հարուստ պատմություն, որը ոգեշնչում է բոլորիս՝ ձգտել ազատության և արդարության: Ես հավատարիմ եմ մնում մեր ազգերի միջև կապերի խորացմանը և գործընկերության խթանմանը, որը բարձրացնում է մեր ընդհանուր արժեքներն ու ձգտումները:

Միասին մենք կարող ենք կառուցել ավելի ապահով, արդար և ազատ աշխարհ»,- եզրափակվում է Հարիսի՝ հայ համայնքին ուղղված նամակը։

Հայերեն العربية English فارسی Français ქართული Русский Türkçe 中文

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին