Բայդենն ասել է, որ Մերձավոր Արևելքում հնարավոր է գտնել դիվանագիտական լուծում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ չնայած Մերձավոր Արևելքում իրավիճակի սրմանը, այնտեղ հակամարտության դիվանագիտական լուծումը դեռևս հնարավոր է։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք աշխատում ենք Մերձավոր Արևելքում ավելի մեծ խաղաղության և կայունության հաստատման համար», - հայտարարել է Բայդենը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր նստաշրջանում։
Կարդացեք հոդվածը` Русский