Վրաստան

Վրաստանում հայտարարել են ընտրություններում արտաքին միջամտության մասին

2 րոպեի ընթերցում

Վրաստանում հայտարարել են ընտրություններում արտաքին միջամտության մասին

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ օտար երկրները Վրաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ ինտենսիվորեն միջամտում են ընտրական գործընթացին։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

«Քանի որ ընդդիմության անկարողությունն ավելի ակնհայտ է դառնում, ընտրական գործընթացին արտաքին միջամտության հաճախականությունն ու ինտենսիվությունը մեծանում է։ Երկրից դուրս եկող այս քարոզչության նպատակը ընդդիմության համար օրակարգ ստեղծելն է, ինչն էլ տեղի է ունենում։ Բառացիորեն օր չի անցնում առանց օտարերկրյա հայտարարության, հարցազրույցի, հեռուստաշոուի, հոդվածի կամ այցի, որն ուղղակիորեն կապված է խորհրդարանական ընտրությունների, ընդդիմության օրակարգի հետ, և այդ տեղեկատվությունը փոխանցվում է ընդդիմադիր լրատվամիջոցներին»,- ասել է Պապուաշվիլին։

Նրա խոսքով, վերջին 21 օրվա ընթացքում օտար երկրներից բացահայտվել է Վրաստանում աջակողմյան «Վրացական երազանք» կուսակցության քննադատությանն ուղղված հոդվածների, հեռուստահաղորդումների և հայտարարությունների տարածման շուրջ 90 դեպք։

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում