Վրաստան

Վստահ ենք, որ ռազմավարական գործընկերությունն էլ ավելի կամրապնդի հարաբերությունները. Վրաստանի ԱԳՆ

1 րոպեի ընթերցում

Վստահ ենք, որ ռազմավարական գործընկերությունն էլ ավելի կամրապնդի հարաբերությունները. Վրաստանի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության տոնի կապակցությամբ։

«Ջերմորեն շնորհավորում ենք մեր բարեկամ և ռազմավարական գործընկեր Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին Անկախության տոնի կապակցությամբ: Մենք վստահ ենք, որ Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունն էլ ավելի կամրապնդի մեր երկկողմ և բազմակողմ հարաբերությունները, ինչպես նաև իր նպաստը կբերի Հարավային Կովկասում խաղաղության և բարգավաճման գործում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշված է Վրաստանի ԱԳ նախարարության «X»-ի էջում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում