Մոսկվայում Wildberries-ի գրասենյակի մոտ տեղի ունեցած հրաձգության զոհերի թիվը հասել է երկուսի

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի մայրաքաղաքում այսօր տեղի ունեցած հրաձգության արդյունքում ստացած վերքերից զոհվել է նաև Wildberries-ի գրասենյակի անվտանգության երկրորդ աշխատակիցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է Интерфакс-ը՝ նշելով, որ իրավապահները հաստատել են այդ տեղեկությունը:

Չորեքշաբթի օրը Մոսկվայում հրաձգություն է տեղի ունեցել Wildberries-ի գրասենյակի մոտ։ Ընկերությունը պնդում է, որ գրասենյակում կրակ են բացել ոմն Վլադիսլավ Բակալչուկին ուղեկցող անձինք, սակայն ապօրինի ներթափանցման փորձ է իրականացվել ընկերության  երկու գրասենյակներում։ Ինքը՝ Վլադիսլավ Բակալչուկը հայտնել է, որ իրեն ուղեկցող անձանց հետ հարձակման է ենթարկվել այն պահին, երբ այցելել է Ռոմանով նրբանցքում գտնվող գրասենյակ՝ պահեստների շինարարությունը դադարեցնելու հարցով բանակցելու նպատակով:

Իր հերթին Wildberries-ի ղեկավար Տատյանա Բակալչուկը հայտարարել է, որ բանակցությունների մասին խոսակցություններն անհեթեթ են հնչում, քանի որ որևէ մեկի հետ նման պայմանավորվածություն չի եղել: Նրա որակմամբ՝ դա ապօրինի զավթման անհաջող փորձ է: Նա հրապարակայնորեն դիմել է իրավապահ մարմիններին՝ խնդրելով հսկողության ներքո պահել իրավիճակը և հրապարակել հետաքննության արդյունքները։

Հայերեն Русский

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ

Իսրայելում ցուցարարները պահանջել են արաբա-հրեական միասնության կառավարություն

Ռուբեն Ռուբինյանն ու Տոնե Կայզերը կարևորել ենք համագործակցությունը խորացնելու հեռանկարները

Ընթացիկ տարում Մոլդովայի համալսարաններ է ընդունվել 31 երկրից ավելի քան 2400 ուսանող. Moldpres

Հոկտեմբերի 30-ի միջոցառումների անոնս

ԱՀԿ-ն հայտնել է, որ Եմենում հակամարտության սրումից ի վեր զոհերի թիվը հասել է 1677-ի