Լիբանանում դարձյալ պայթել են «Հըզբոլլահ»-ին պատկանող կապի միջոցները. հաղորդվում է 3 զոհի մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բեյրութի արվարձաններում և Լիբանանի հարավում գրանցվել են «Հըզբոլլահ» շարժման անդամներին պատկանող կապի միջոցների պայթելու նոր դեպքեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցները՝ տեղեկացնելով առնվազն 3 զոհի և ավելի քան 100 վիրավորի մասին:

Պայթյուններից մեկը որոտացել է նախորդ օրը փեյջերների պայթելու հետևանքով զոհված չորս մարդկանց հուղարկավորության ժամանակ: Արաբական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ առնվազն մեկ պայթյուն տեղի է ունեցել Լիբանանի մայրաքաղաքի հարավային արվարձանում: Reuters-ը, հղում անելով իր աղբյուրին, հայտնում է, որ այս անգամ պայթել են շարժական ռադիոկայաններ (ռացիաներ), որոնք «Հըզբոլլահ»-ը ձեռք է բերել հինգ ամիս առաջ՝ մոտավորապես նույն ժամանակահատվածում, ինչ նախորդ օրը պայթած փեյջերները։ 

Սեպտեմբերի 17-ին Լիբանանի տարբեր շրջաններում գրեթե միաժամանակ պայթել էին «Հըզբոլլահ» շարժման անդամներին պատկանող փեյջերները: Դրա արդյունքում զոհվել էր 12, տուժել՝ մոտ 4 հազար մարդ: Զոհվածների թվում են երկու երեխաներ:

«Հըզբոլլահ»-ն այդ գործողության համար մեղադրել է Իսրայելին՝ խոստանալով վրեժխնդիր լինել: Իսրայելական կողմը պաշտոնապես չի մեկնաբանել միջադեպը։ Axios պարբերականը հղում կատարելով իր աղբյուրներին՝ գրել է, որ գործողությունը հաստատվել է շաբաթվա սկզբին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի մասնակցությամբ կայացած խորհրդակցությունների ընթացքում, իսկ ԱՄՆ-ը տեղյակ չի պահվել այդ մասին։

 

Հայերեն English Русский

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը

Անթալիայում ընթանում է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Բուլղարական RSV 421 նավի վրա անցկացվել է «Թրակիա» ավտոմայրուղու վրա տեղի ունեցած վթարների զոհերի հիշատակի արարողություն. BTA