Սպորտ

Մահացել է Սալվատորե Սկիլաչին՝ լեգենդար Տոտոն

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 59 տարեկան հասակում մահացել է իտալացի լեգենդար ֆուտբոլիստ Սալվատորե Սկիլաչին։ Նա աշխարհի 1990 թվականի առաջնության եզրափակիչ փուլի լավագույն ռմբարկուն էր։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Corriere Della Sera պարբերականը։ 

Սկիլաչիի մոտ 2022 թվականին ախտորոշվել էր հաստ աղիքի քաղցկեղ։ Այս տարվա սեպտեմբերի սկզբին նա հոսպիտալացվել էր արտրիալ առիթմիայով։ 

Միլանի «Ինտերը» հարգանքի տուրք է մատուցել լեգենդար ֆուտբոլիստին։ Երկրպագուները ծածանել են հսկայական պաստառ, որի վրա գրաված էր․ «1990 թվականին նա ստիպեց մի ամբողջ ազգի երազել Իտալիայի կախարդական գիշերների ժամանակ»։

Սիրողական ֆուտբոլի միջազգային ասոցիացիայի հիմնադիր, ռուսաստանահայ Արմեն Բարխուդարյանի հրավերով Սալվատորե Սկիլաչին 2012 թվականին Ստեփանակերտում մասնակցել է Շուշիի ազատագրման 20-ամյակին նվիրված բարեգործական մրցաշարին: Հայտնի ֆուտբոլիստը ներկա է եղել նաև այդ տարեդարձին նվիրված զորահանդեսին: 

 

Հայերեն Русский

Արաղչին հայտարարել է, որ Իրանի միջուկային խնդիրը հնարավոր չէ լուծել ռազմական ճանապարհով

Իրազեկում երկիր մուտք գործելու, ռուսաց լեզվի թեստավորում՝ դպրոց ընդունվելու համար. ՌԴ միգրացիոն օրենսդրության փոփոխությունները

YoHealth-ը ներկայացնում է YoBlog բաժինը՝ FTN վաստակելու հնարավորությամբ

Հարավային Կորեայում անտառային հրդեհների զոհերի թիվը գերազանցել է 30-ը

ԱՄՆ-ի ևս մեկ ավիակիր խմբավորում կժամանի Մերձավոր Արևելք

Եմենը և ԱՄՆ-ն նոր հարվածներ են փոխանակել

Doing Digital Forum 2025-ի ֆինանսական գործընկեր Ֆասթ Բանկը Visa Gold ԱկնՔարտեր կնվիրի մասնակիցներին

Գերմանահայկական հիմնադրամը Հայաստանում իրականացնում է ԿԲ-ի վարկային կարևոր ծրագրերը՝ աջակցելով հիմնականում ՓՄՁ-ներին

Երևանում կայացել է Հայաստան-Վիետնամ կլոր սեղան-քննարկում

ՓՄՁ-ներին առնչվող աջակցության ծրագիրն ապացուցել է իր կենսունակությունը. ՀՀ ԿԲ նախագահ