Փաշինյանը խոսեց ՀՀ-ում ներդրված հայրենասիրության կայսերական մոդելի և դրա իրական նպատակների մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում խոսեց հայրենասիրության կայսերական մոդելի մասին և ներկայացրեց, թե ինչ նպատակ ունի Հայաստանում հայրենասիրության այդ մոդելի ներդրումը։

«Ես ձեզ կասեմ այնպես, ինչպես ասում եմ իմ ընտանիքին. ամենամեծ խնդիրը, որ մենք ունեցել ենք, դա եղել է մեր հայրենասիրությունը։ Ընդ որում, ասածի մեջ հեգնանք չկա, սարկազմ չկա։ Ամենամեծ խնդիրը, որ ես ունեցել եմ, եղել է իմ հայրենասիրությունը՝ այն ընկալմամբ, որ հայրենասիրության այդ մոդելը մեր հայրենիքի հետ կապ չունի։ Ուղղակի դա կայսերական հայրենասիրության մոդել է, որը գրքերով, ֆիլմերով, տեքստերով, ելույթներով, կերպարներով, նկարներով ներմուծվել է մեր սոցիալ-հոգեբանություն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Փաշինյանը։

Ըստ վարչապետի՝ հայրենասիրության կայսերական մոդելի նպատակն այն է, որ Հայաստանի անկախ և ինքնիշխան պետություն գոյություն չունենա։

«Մեր անկախության առաջին օրվանից մենք հռչակել ենք մեր անկախությունը հայրենասիրության այն մոդելի հիման վրա, որի համաձայն մենք անկախ պետություն պետք է չունենանք»,- ընդգծեց Փաշինյանը։ 

Վարչապետի կարծիքով՝ հայրենասիրության կայսերական մոդելի բովանդակությունը նրա համար է, որ Հայաստանն իրական հայրենիք չունենա, այլ ուղղակի տեսական՝ «պատից կախված, կենացների ժամանակ»։

«Տեսեք՝ խոսում եմ ֆորպոստի մասին։ Ես հասկանում եմ, որ շատերը մտածում են, թե ես նկատի ունեմ, թե ուրիշներն են մեզ դարձրել ֆորպոստ։ Ո՛չ, մենք ենք մեզ դարձրել մեզ ֆորպոստ այն ընկալմամբ, որ սա ոչ թե երկիր է, որը պետք է իր քաղաքացիներին բարեկեցությունն ապահովի, այլ սա մի բազա է, որի միջոցով մենք պետք է ուրիշ այլ նպատակների հասնենք։ Ուրիշները տեսել են, որ պարարտ հող կա և ցանել են սերմերը՝ ստանալու այն պտուղները, որն իրենց անհրաժեշտ է։ 

Ես հիմա չեմ խոսում որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, այլ խոսում եմ որպես հայ։ Մենք պետք է նկատենք մեր հայրենասիրության կործանարար կողմը մեր իսկ համար։ 

Հայաստանի Հանրապետության շահերից կբխեր, որ ես չլինեի հայրենասեր, դա ամենամեծ վնասն է, որ ես տվել եմ, այն սերը, որ տածել եմ իմ երկրի, իմ ժողովրդի նկատմամբ։ Բայց խնդիրը ոչ թե այն է, որ սիրել եմ և սիրում եմ, որովհետև այն ժամանակ ուրիշ կերպ էի սիրում, հիմա ուրիշ կերպ, այլ ամենամեծ պրոբլեմն այն է, որ այդ սիրո բովանդակության հեղինակը դուք չեք, ես չեմ, դա կայսերական սիրո, կայսրության կողմից ձևակերպված սեր է` ներդրված մեր մեջ»,– եզրափակեց Փաշինյանը։ 

 

Հայերեն English Français Русский

Պուտինը և Լուկաշենկոն մոտ 4 ժամ բանակցություններ են վարել ՀԱՊԿ-ի նստաշրջանի նախօրյակին

Բայդենը հրապարակել է 2020 թ․ ընտրություններում պարտությունից հետո իրեն ուղղված Թրամփի նամակը

Հայաստանն ու Իրանը քննարկել են մշակութային կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ

Լույս է տեսել «Հայ կոմպոզիտորների ուրախ երգեր» ժողովածուն

Ուկրաինայի և Հարավային Կորեայի ԱԳ նախարարներն «անկեղծ» քննարկում են ունեցել՝ դիվանագիտական սկանդալի ֆոնին

3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասին. ԲԸՏՄ-ն ջրօգտագործման խախտումներ է արձանագրել Լոռիում և Արմավիրում

Հանրապետականները որոշել են Սենատում և Ներկայացուցիչների պալատում իրենց առաջնորդներին

Ապօրինի պահվող զենք-զինամթերքը՝ ՆԳՆ համայնքային ոստիկանության ուշադրության կենտրոնում

Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը թյուր պատկերացում ունի Դոնբասում իր գրաված տարածքների վերաբերյալ