Նիկոլ Փաշինյանը չի կարծում, որ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացումը կհանգեցնի արտագաղթի ավելացմանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարծում, որ Հայաստան-Եվրամիություն վիզաների ազատականացումն արտագաղթի ծավալի ավելացման պատճառ կդառնա։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  Համաշխարհային հայակական գագաթնաժողովում, անդրադառնալով ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման դեպքում Հայաստանի արտագաղթի ցուցանիշների մեծացման հավանականությանը, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մինչև ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները համապատասխան ուսումնասիրություններ են իրականացվել հարցի վերաբերյալ, թե այդ քաղաքականությունը որդեգրած պետություններում որքանով է արտագաղթի ալիք բարձրացել։

«Կարծում եմ՝ մեզ համար մոտ օրինակ է Վրաստանը, որտեղ մեծ արտագաղթային երևույթներ չեն նկատվել։ Ընդհակառակը, երբ մարդիկ արձանագրում են, որ իրենք ազատորեն կարող են և այսպես ասած, մեծ հնարավորություններ ունեն, ապա գնալ-մնալու ցանկությունն ավելի է փոքրանում։ Այսօր Եվրոպայում և Միացյալ Նահանգներում կան հազարավոր մարդիկ, ովքեր չեն վերադառնում Հայաստան, որովհետև դժվարությամբ են հասել այնտեղ և եթե վերադառնան, այլևս չեն կարողանալու գնալ»,-պարզաբանեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում արտագաղթի տրամադրության ամենակարևոր պատճառը ապագայի անորոշություններն են, որոնք, նվազեցնելու դեպքում հնարավոր է հասնել նաև արտագաղթի կրճատմանը։

Հայերեն العربية English Español Türkçe

Ամուսնու մոր կողմից ինքնասպանության հասցնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Մակրոնը Մադրիդում հանդիպել է Իսպանիայի վարչապետ Սանչեսի հետ

FlyОne Armenia-ն կհամալրվի AIRBUS A321NEO դասի երկու օդանավով

1990-ականներից ի վեր շոգի հետ կապված մահացության դեպքերի թիվն աճել է ավելի քան 60%-ով. ԱՀԿ

Չինաստանը հանձնառու կմնա անկախ և խաղաղասիրական արտաքին քաղաքականությանը. Սի Ծինփին

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստ

Ռուսական հարվածներից Կիևում կան զոհեր և վիրավորներ. թիրախավորվել է էներգետիկ ենթակառուցվածքը

Գազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել

ԱԺ պատգամավորները հանդիպել են անհայտ կորած անձանց հարազատների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցությունը