Տնտեսություն

Վարչապետ Փաշինյանը չի բացառել ապագայում Ադրբեջանից գազի ներկրման հնարավորությունը

1 րոպեի ընթերցում

Վարչապետ Փաշինյանը չի բացառել ապագայում Ադրբեջանից գազի ներկրման հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի բացառել ապագայում Ադրբեջանից գազի ներկրման հնարավորությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա խոսեց Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում՝ անդրադառնալով էներգետիկ անվտանգությանը։ 

«Ռուսաստանից ներկրում ենք գազ, Իրանից ներկրում ենք գազ։ Որոշ ժամանակ առաջ Ադրբեջանից հայտարարություններ էին հնչում, որ ապագայում խաղաղության հաստատման դեպքում Հայաստանը կարող է գազ ներկրել նաև Ադրբեջանից։ Եթե պատկերացնենք, որ Հայաստանի տարածքով տարանցիկ գազամուղ է անցնում, օրինակ, դեպի Նախիջևան և Թուրքիա, այդ տարբերակն էլ չի կարելի բացառել»,- ասաց Փաշինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում