Աշխարհ

Բելառուսն ակնկալում է հոկտեմբերին ստանալ BRICS կազմակերպության գործընկերոջ կարգավիճակ

2 րոպեի ընթերցում

Բելառուսն ակնկալում է հոկտեմբերին ստանալ BRICS կազմակերպության գործընկերոջ կարգավիճակ

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բելառուսը ակնկալում է BRICS-ի գործընկերոջ կարգավիճակ ստանալ հոկտեմբերին Կազանում կայանալիք կազմակերպության գագաթնաժողովում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարար Մաքսիմ Ռիժենկովը։

«Մեր որպես գործընկեր, BRICS-ին միանալու հարցը մշակվում է։ Մենք հանդիպեցինք Չինաստանի նոր դեսպանին։ Նա մեզ հետ կիսվեց, որ արդեն կոնսենսուս է ձեռք բերվել, թե ինչ կարգավիճակով է լինելու գործընկերությունը։ Այժմ մենք պետք է ավելի ակտիվ աշխատենք կազմակերպության անդամ երկրների հետ, որպեսզի մեզ այս կարգավիճակը տրվի BRICS-ի գագաթնաժողովում, որը կլինի Կազանում ու որին կմասնակցի մեր նախագահը»,- ասել է ԱԳ նախարարը։

Ավելի վաղ Ռիժենկովը հայտարարել էր, որ BRICS-ի բոլոր անդամները պատրաստ են Բելառուսին տեսնել որպես կազմակերպության գործընկեր երկիր։ Հուլիսին նա ասել էր, որ հաշվի առնելով BRICS-ի անդամ բոլոր երկրների հետ անցկացված բանակցությունները՝ կա արձանագրված պայմանավորվածություն, որ Բելառուսը կլինի կազմակերպության առաջին գործընկերների թվում։

Նախարարը նշել է, նման կարգավիճակով կլինեն 10 երկրներ, որոնց թվում կլինի Բելառուսը։

 

 

 

 

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում