Մարզեր

Ստեփանավանի կամրջի շրջանցիկ ճանապարհի 2-րդ կմ-ին և Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 29-րդ կմ-ին իրականացվելու է հարկադիր քարաթափում

1 րոպեի ընթերցում

Ստեփանավանի կամրջի շրջանցիկ ճանապարհի 2-րդ կմ-ին և Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 29-րդ կմ-ին իրականացվելու է հարկադիր քարաթափում

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի կամրջի շրջանցիկ ճանապարհի 2-րդ կմ-ին` սեպտեմբերի 18-ին, ժամը 10։00-ին, և Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 29-րդ կմ-ին` ժամը 12։00-ին, հնարավոր վտանգները նվազեցնելու նպատակով ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Գուգարքի և Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատների ծառայողներն  իրականացնելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, աշխատանքներին օժանդակելու են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու պարեկային ծառայության ծառայողները։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն նշված ճանապարհահատվածներին հարակից  բնակավայրերի բնակիչներին և վարորդներին խնդրում է չանհանգստանալ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում