Աշխարհ

Նորվեգիայում գրանցվել է ռադիոակտիվ ցեզիումի մակարդակի բարձրացում

2 րոպեի ընթերցում

Նորվեգիայում գրանցվել է ռադիոակտիվ ցեզիումի մակարդակի բարձրացում

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նորվեգիայում գրանցվել է ցեզիում-137 ռադիոակտիվ իզոտոպի մակարդակի բարձրացում, սակայն մարդկանց և շրջակա միջավայրի համար վտանգ չկա։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Նորվեգիայի Ռադիացիոն և միջուկային անվտանգության գործակալությունը:

Ճառագայթային մոնիտորինգի երկու կայանների ֆիլտրերը շաբաթական մեկ անգամ հետազոտվում են արտակարգ իրավիճակների բաժնում։ Ցեզիում-137-ի առկայությունը հայտնաբերվել է սեպտեմբերի 9-ից 12-ն ընկած ժամանակահատվածում:

«Մենք հայտնաբերել ենք 5 µBq մեկ խորանարդ մետրի վրա Սվանհովդի ֆիլտրման կայանում 37-րդ շաբաթում (9-16 սեպտեմբերի) և նույն կոնցենտրացիան (5 µBq/m3), որը չափել ենք Վիկշեֆջելի ֆիլտրման կայանում 36/37 շաբաթվա ընթացքում (5-12 սեպտեմբերի)», - հայտնել են Սվանհովդ քաղաքի արտակարգ իրավիճակների վարչությունից։

Նշվում է, որ Ցեզիում -137-ի հայտնաբերված մակարդակները նորմայից բարձր են, սակայն վտանգ չեն ներկայացնում մարդկանց և շրջակա միջավայրի համար։ Վարչությունը փորձանմուշների լրացուցիչ հետազոտություն կիրականացնի առաջիկա մի քանի օրվա ընթացքում։ Ժամանակին Նորվեգիայում ռադիոակտիվ իզոտոպների արտահոսք է եղել Հալդենում գտնվող HBWR միջուկային հետազոտական ​​ռեակտորից:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում