Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսը հյուրընկալել է Թուրքիայի փոքրամասնությունների մամուլի ներկայացուցիչներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐի, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ստամբուլում Ամերիկայի Միացյալ Նահանգների գլխավոր հյուպատոս Ջուլի Ջուլի Յադեն հյուրընկալել է Թուրքիայի ոչ մահմեդական փոքրամասնությունների մամուլի ներկայացուցիչներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ժամանակ» օրաթերթը։ 

«Իսթանպուլի մօտ Ամերիկայի Միացեալ Նահանգներու աւագ հիւպատոս Ճուլի Իտէ երէկ հիւրընկալեց Թուրքիոյ ոչ-իսլամ փոքրամասնութիւններու մամլոյ ներկայացուցիչները։ Այսպէս, աւագ հիւպատոս Իտէ կէսօրուան ճաշի սեղանի շուրջ համախմբուեցաւ փոքրամասնութիւններու համայնքային թերթերու գլխաւոր դէմքերուն հետ։ ԱՄՆ-ի աւագ հիւպատոսութեան Առնավուտգիւղի բնակութեան մասնաշէնքին մէջ տեղի ունեցաւ տեսակցութիւնը, որու ընթացքին Ճուլի Իտէի կողքին էին հիւպատոսարանի մամլոյ կցորդը, կրօնական ազատութիւնններու հարցերով խորհրդատուն եւ այլ դէմքեր։

Բացի ԺԱՄԱՆԱԿ օրաթերթի գլխաւոր խմբագիր Արա Գօչունեանէն, այս հաւաքոյթին հրաւիրուած էին՝ «Մարմարա» օրաթերթի հրատարակութեան տնօրէն Արի Հատտէճեան, «Ափոեւմաթինի» օրաթերթի գլխաւոր խմբագիր Մինաս Վասիլիատիս եւ «Շալոմ» շաբաթաթերթի գլխաւոր խմբագիր Իվօ Մոլինաս։ Վերջին պահուն կամքէ անկախ պատճառներով հաւաքոյթէն բացակայեցաւ «Ակօս» շաբաթաթերթի հրատարակութեան տնօրէն Եդուարդ Տանձիկեան։

Ջերմ զրոյցի մը մթնոլորտին մէջ անցաւ ճաշասեղանի շուրջ հանդիպումը, որու աւարտին փոքրամասնութեանց թերթերու ներկայացուցիչները աւագ հիւպատոս Ճուլի Իտէին շնորհակալութիւն յայտնեցին՝ այս եզակի մամլոյ հաստատութիւններուն նկատմամբ ընծայուած կարեւորութեան եւ ցուցաբերուած ուշադրութեան համար, ինչ որ համահունչ է ԱՄՆ-ի՝ որպէս աշխարհի ամենայաւակնոտ ազատական ժողովրդավարականութիւնը հանդէս գալու հանգամանքին։ Շուրջ մէկուկէս ժամ տեւած հանդիպման աւարտին, նկարահանումէ վերջ Ճուլի Իտէ փոքրամասնութեանց թերթերու գլխաւոր դէմքերուն հրաժեշտ տուաւ՝ յաջողութիւն եւ յարատեւութիւն մաղթելով իւրաքանչիւրի առաքելութեան համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հայերեն العربية

Քաղաքաշինության կոմիտեն բաց է գիտական համայնքի հետ համագործակցության համար. Հովսեփ Հովեյան

acbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայություն

Երևանում Արմենակ Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կազմակերպությունը կփոխվի

Նոյեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Թուրքիայի ներկայիս իշխանությունները փորձում են պոլսահայ համայնքի հետ խնդիրներ չունենալ. Նաիրա Մկրտչյան

Գերմանիայի կանցլեր Մերցի կուսակցությունը երկրի նախագահի պաշտոնում առաջադրել է Իլզե Այգներին

Բուլղարիայի INSAIT ինստիտուտը մեկնարկում է ԱԲ-ի միջոցով դեղամիջոցների հայտնաբերմանն ուղղված նոր հետազոտական ​​ծրագիր. BTA

Լավրովը ողջունել է, որ ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններում առաջին պլան են բերվել հավաքական անվտանգության հարցերը

Երևանը վստահեցրել է Թեհրանին, որ TRIPP-ը չի փոխի տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը. Իրանի ԱԳՆ

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 09/11/26