Հայաստան

Փրկարար ծառայությունը 65 ահազանգ է ստացել հորդառատ անձրևից առաջացած դեպքերի, պատահարների վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

Փրկարար ծառայությունը 65 ահազանգ է ստացել հորդառատ անձրևից առաջացած դեպքերի, պատահարների վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ներքին գործերի նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում սեպտեմբերի 13-ին ժամը 21։30-ից մինչև սեպտեմբերի 14-ը ժամը 00։59-ը հորդառատ անձրևից առաջացած դեպքերի, պատահարների վերաբերյալ ստացվել է 65 ահազանգ (էլ․լարերի կարճ միացման, սելավատարերի և դիտահորերի խցանման, ջրալցումների վերաբերյալ)։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ 

Երևան քաղաքում արձանագրվել է 26 դեպք, այդ թվում Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում․ Ավան՝ 1, Մալաթիա-Սեբաստիա՝ 1, Կենտրոն՝ 18, Քանաքեռ-Զեյթուն՝ 1, Նոր Նորք՝ 4, Նորք Մարաշ՝ 1 և Արարատի մարզում՝ 1։

Ջրահեռացման աշխատանքներ են իրականացվել 6 դեպքում։ Մի շարք հասցեներից փրկարարներն իրականացրել են ջրահեռացում․ հեռացրել են մոտ 228 տոննա ջուր։

Արգելափակումից դուրս է բերվել 8 տրանսպորտային միջոց։

Ջրալցումների և ավտոմեքենաների արգելափակումների դուրս բերման աշխատանքներին մասնակցել է 26 մարտական հաշվարկ, 7 օպերատիվ խումբ, 5 մոտոպոմպ, 99 փրկարարական ծառայող։

Ահազանգերն ըստ անհրաժեշտության փոխանցվել են համապատասխան ծառայություններին։ Զոհեր և տուժածներ չկան։

Աշխատանքները ղեկավարել է ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում