Քաղաքականություն

Էնթոնի Բլինքենը վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության կարևորությունը

1 րոպեի ընթերցում

Էնթոնի Բլինքենը վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության կարևորությունը

ԵՐԵՎԱՆ, 14 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը մանրամասներ է ներկայացրել պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև կայացած հեռախոսազրույցի վերաբերյալ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության կարևորությունը։ 

«Պետքարտուղար Բլինքենը ողջունել է կողմերի միջև վերջին առաջընթացը, ներառյալ սահմանազատման կանոնակարգի շուրջ համաձայնագիրը։ Պետքարտուղար Բլինքենը և վարչապետ Փաշինյանը քննարկել են ԱՄՆ-ի և Հայաստանի ընդլայնվող հարաբերությունները՝ ներառյալ համագործակցությունը էներգետիկայի, առևտրի և ներդրումների, կրթության ոլորտներում։ Պետքարտուղարը վերահաստատել է Միացյալ Նահանգների հանձնառությունը շարունակական ջանքերին՝ աջակցելու բարգավաճ, ժողովրդավարական և ինքնիշխան Հայաստանին,  ինչը շահավետ է ինչպես Հայաստանի ժողովրդի, այնպես էլ ավելի լայն Կովկասի տարածաշրջանի համար»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում