Չերչիլի՝ հայ հեղինակի կողմից արված լուսանկարը, որը գողացել էին Կանադայում, հայտնաբերվել է Իտալիայում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայ լուսանկարիչ Յուսուֆ Քարշի կողմից արված Ուինսթոն Չերչիլի հայտնի լուսանկարի բնօրինակը հայտնաբերվել է Իտալիայում։ Այն գողացել էին Օտտավայում և փորձել էին Իտալիայում փոխանակել կեղծ նկարի հետ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Massispost» պարբերականը։

1941 թվականի լուսանկարը, որը հայտնի է «Մռնչող առյուծ» անվամբ, արվել է Քարշի կողմից անմիջապես այն բանից հետո, երբ Չերչիլը ելույթ է ունեցել Կանադայի խորհրդարանում:

Օտտավայի ոստիկանությունը հայտնել է, որ դիմանկարը հայտնաբերվել է Իտալիայի Ջենովա քաղաքում մասնավոր գնորդի մոտ, ով չգիտեր, որ այն գողացվել է: Իշխանությունները նաև ձերբակալել են Կանադայի Օնտարիո նահանգի Պովասան քաղաքից մի տղամարդու՝ կապված գողության և անօրինական վաճառքի հետ: 43-ամյա տղամարդուն, ում անունը չի հրապարակվում՝ ելնելով քննության շահերից, Կանադայում ներկայացվել են բազմաթիվ մեղադրանքներ, այդ թվում՝ զեղծարարություն, գողություն, թրաֆիքինգ և գույքային վնասի պատճառում:

Քննիչները հայտնել են, որ նա ձերբակալվել է ապրիլի 25-ին, իսկ հաջորդ օրը հայտնվել է Օտտավայի դատարանում: Խորհրդանշական լուսանկարում պատկերված է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը:

Հետագայում Քարշը պատմել է, որ լուսանկարն անելու համար ստիպված է եղել հեռացնել սիգարը Չերչիլի բերանից։ «Մոխրամանը մեկնեցի նրան ու սպասեցի, բայց նա շարունակում էր եռանդով թփթփացնել սիգարը։ Շարունակեցի սպասել։ Այնուհետև քայլեցի դեպի նա և առանց կանխամտածվածության, սակայն հարգանքով ասացի՝ «ներեցեք ինձ, պարոն» և հեռացրի սիգարը նրա բերանից»,- ասել է Քարշը՝ հիշելով լուսանկարի պատմությունը։  

Քարշը հետագայում գրել է նաև իր զգացողությունների մասին, երբ լուսանկարելուց հետո վերադարձել է տեսախցիկի մոտ ու նայել Չերչիլին․ «Այնքա՜ն ռազմատենչ տեսք ուներ, որ կարող էր կուլ տալ ինձ»,- գրել է նա:

Յուսուֆ Քարշը կանադահայ լուսանկարիչ է, ով հայտնի է նրանով, որ ժամանակին լուսանկարել է նշանավոր դեմքերին։ Նա համարվում է 20-րդ դարի ամենամեծ դիմանկարային լուսանկարիչներից մեկը։

Հայոց ցեղասպանությունից փրկված Քարշը որպես փախստական ​​գաղթել է Կանադա։ 1930-ական թվականներին ինքնահաստատվել է որպես նշանավոր լուսանկարիչ Օտտավայում, որտեղ ապրել է իր կյանքի մեծ մասը, թեև շատ է ճամփորդել աշխատանքի բերումով: Ուինսթոն Չերչիլի խորհրդանշական լուսանկարը շրջադարձային պահ է եղել նրա կարիերայում, որից հետո եղել են քաղաքական առաջնորդների և արվեստի ու գիտության նշանավոր գործիչների բազմաթիվ դիմանկարներ: Նրա 20-ից ավելի լուսանկարները հայտնվել են Life ամսագրի շապիկին։ 

Հայերեն العربية English Русский

Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային

Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի Ազգային օրվա առթիվ

Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում

ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները

Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կմեկնի Բելառուս

Պուտինը պնդել է, թե ՌԴ բանակն առաջ է շարժվում ռազմաճակատի բոլոր ուղղություններով

Դեյվիդ Բեքհեմին աստղ է շնորհվել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»

Իրանի ԱԳՆ խոսնակը մանրամասներ է հայտնել ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրման ժամկետների վերաբերյալ

Ֆրանսիայում վեց մարդ դատապարտվել է հազվագյուտ ռուսական գրքեր գողանալու համար

Հունիսի 15-ի միջոցառումների անոնս