3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Armenian Code Academy (ACA)-ը, հայտարարել է 30%-100% կրթաթոշակներ՝ նպատակ ունենալով կրթությունը հասանելի դարձնել բոլորին՝ անկախ կարգավիճակից և առանձնահատկություններից:
Հարկ է նշել, որ այս կրթաթոշակները կգործեն միայն այս դասընթացների ընդունելության քննությունը և/կամ հարցազրույցը հաղթահարելու դեպքում։
Ահա կրթաթոշակների ցանկը.
- Կրթաթոշակ՝ ռազմական գործողությունների մասնակիցներին։
Բարձր գնահատելով ռազմական գործողություններին մասնակցույթունը՝ ACA-ը տրամադրում է 30% կրթաթոշակ՝ նախընտրած դասընթացի միանալու համար։
- Կրթաթոշակ՝ վիրավորում ստացած ռազմական գործողությունների մասնակիցներին:
Մեր հերոսների համար, ովքեր վիրավորում են ստացել պատերազմական գործողությունների ժամանակ, առաջարկում ենք ՝ 90% կրթաթոշակ իրենց ընտրած դասընթացին միանալու համար ։
- Կրթաթոշակ՝ Արցախից տեղահանվածներին:
Լիարժեք աջակցություն ցուցաբերելով մեր Արցախից տեղահանված հայրենակիցներին՝ առաջարկում ենք 100% կրթաթոշակ ցանկացած դասընթացի միանալու համար։
- Կրթաթոշակ՝ նոր զորացրվածների համար:
Եթե վերջին 3 ամսվա ընթացքում ավարտել եք զինվորական ծառայությունը, ապա կարող եք օգտվել 100% կրթաթոշակից՝ Ձեր նախընտրած դասընթացի առաջին ամսվա համար։
- Կրթաթոշակ՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար
Աջակցելով շարժողական, ֆիզիկական, լսողական կամ տեսողական հաշմանդամություն ունեցող անձանց՝ առաջարկում ենք 30% կրթաթոշակ ցանկացած ամբողջական դասընթացի գրանցվելու համար։
- Կրթաթոշակ՝ համալսարանի ուսանողներին:
Համալսարանի ուսանողները կարող են միանալ իրենց ընտրած դասընթացին՝ ստանալով 50% կրթաթոշակ առաջին ամսվա համար։
- Կրթաթոշակ՝ միջազգային օլիմպիադաների հաղթողներին:
Գնահատելով միջազգային հարթակներում Ձեր ձեռքբերումները ՝ 50% կրթաթոշակ ենք տրամադրում ցանկացած դասընթացի միանալու համար։
- Կրթաթոշակ՝ բազմազավակ մայրերին:
Խրախուսելով մայրերին, ովքեր ունեն երեք և ավելի երեխաներ, համատեղում են ընտանիքը և ձգտում կարիերայի աճի՝ առաջարկում ենք 30% կրթաթոշակ ցանկացած դասընթացի միանալու համար։
Կրթաթոշակին դիմելու համար անհրաժեշտ է գրանցվել Ձեզ հետաքրքրող դասընթացին և վերջինիս համակարգողը կապ կհաստատի Ձեզ հետ։ Չմոռանաք նշել այն կրթաթոշակը, որի խմբի շահառու եք հանդիսանում։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374 (41) 48-16-30 հեռախոսահամարով։
Armenian Code Academy (ACA)-ը, տեխնոլոգիական կրթության կենտրոն է, որի նպատակն է ՏՏ ոլորտում ամենապահանջված մասնագիտություններով կրթել և վերապատրաստել ապագա և ներկայիս տեխնոլոգիական ոլորտի մասնագետների՝ լրացնելով աշխատաշուկայում առկա բացը:
Ունենալով ավելի քան 16,000 շրջանավարտներ Երևանից և մարզերից, ACA-ը Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացման ակտիվ և նվիրված ջատագովներից է: