Barerar.am` նոր հարթակ, որը հնարավորություն է տալիս անմիջականորեն և առանց միջնորդի օգնել կարիքավոր ընտանիքներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Վարդանյան Ընտանիք» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ գործարկվել է բարեգործական նոր հարթակ՝ Barerar.am կայքը և հավելվածը, որի նպատակն է հնարավորություն ստեղծել առանց միջնորդի օգնելու կարիքավոր ընտանիքներին:

Հարթակում ներկայացվում են երեխա ունեցող նպաստառու (սոցիալապես անապահով), ծայրահեղ ծանր պայմաններում գտնվող ընտանիքներ: Բարերարից օգնությունը ընտանիքներին հասնում է անմիջականորեն՝ առանց որևէ ֆիզիկական անձի կամ կազմակերպության միջնորդության: 

Ընտանիքներին օգնելու համար յուրաքանչյուր անձ կարող է կատարել գումարի փոխանցում ընտանիքի ծնողի հաշվեհամարին կամ IDram, TelCell վճարային համակարգերի միջոցով:  Այն քաղաքացիները, ովքեր ցանկություն կունենան  ընտանիքի հետ ծանոթանալ, կարող են զանգահարել հարթակում ներկայացված հեռախոսահամարով, կատարել տեսազանգ, կամ անմիջապես այցելել ընտանիքին՝ հարթակում նշված հասցեով: 

«Վարդանյան Ընտանիք» բարեգործական հիմնադրամը առաջինն է օգնություն ցուցաբերում՝ յուրաքանչյուր ընտանիքին տրամադրելով 500 000 դրամ: 

Այս հարթակը, բացի կարիքավոր ընտանիքներին օգնելուց, հնարավորություն է տալիս բացահայտելու մեզանից յուրաքանչյուրին: Սա փորձություն է բոլորիս համար՝ հասկանալու, թե որքան ենք մենք գթասիրտ, հոգատար, կարեկից և ուշադիր մեր կողքն ապրող և մեր օգնության կարիքն ունեցող ընտանիքների հանդեպ: Այսպես, շաբաթը 1 անգամ յուրաքանչյուր կարիքավոր ընտանիքի փոխանցելով առնվազն 1000-ական դրամ՝ մեզանից յուրաքանչյուրը կարող է մաս կազմել բարեգործության և օգնել ընտանիքներին դուրս գալ ծայրահեղ ծանր պայմաններից և նոր կյանք սկսելու հնարավորություն տալ այն երեխաներին, ովքեր, անկախ իրենց կամքից, դարձել են այդ դառը ճակատագրի կրողը:

Barerar.am կայքը և հավելվածը չեն հետապնդում որևէ ֆինանսական շահ և չեն գանձում միջնորդավճար: Փոխանցած գումարն ամբողջությամբ հասնում է կարիքավոր ընտանիքին:

Հայերեն English Русский

ԱՄՆ պետքարտուղարը չի մասնակցի ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններին

Ֆրանսիայի նախագահը կարծում է, որ Ուկրաինայի հարցում Եվրոպայի և ԱՄՆ-ի դիրքորոշումները մոտեցել են

Գերմանիայի կանցլերը հայտարարել է ՆԱՏՕ-ի եվրոպական ուղղությունն ամրապնդելու իր ցանկության մասին

Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը

Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ

Կալիֆոռնիայում տեղի է ունեցել 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

Լրագրության ապագան՝ նոր տեխնոլոգիաների ու ժամանակակից մարտահրավերների պայմաններում. ամփոփվել են Գլոբալ մեդիայի ֆորումի աշխատանքները

ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը

ՆԳՆ ՓԾ ծառայողները Ներքին Կարմիրաղբյուրում և Դովեղում փրկարարական ուսումնավարժություններ են իրականացրել

Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը