Հայաստան

Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխարինվել է տնային կալանքով՝ 25 մլն դրամ գրավի կիրառմամբ

1 րոպեի ընթերցում

Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխարինվել է տնային կալանքով՝ 25 մլն դրամ գրավի կիրառմամբ

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխարինվել է տնային կալանքով՝ 25 մլն դրամ գրավի կիրառմամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դատարանի որոշման մասին իր Ֆեյսբուքյան էջում տեսանյութով հայտնել է Աշոտյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը:

Արմեն Աշոտյանը կալանավորվել էր 2023 թվականի հունիսին քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում՝ խափանման միջոցի պայմանները խախտելու հիմքով։ 

Արմեն Աշոտյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում