Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

4 րոպեի ընթերցում

ԱՆՈՆՍ

10 սեպտեմբեր,  2024            

ՀՀ նախարարություններ

09:30-ից «Seven Visions» (Դվին) համալիրում (Պարոնյան 40) ՀՀ ԱԳՆ նախաձեռնությամբ առաջին անգամ կանցկացվի իր մասշտաբով եզակի «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովը, որին կմասնակցեն աշխարհի տարբեր երկրներից ժամանած բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձագետներ, գիտնականներ և այլ հյուրեր: «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովին կարելի է հետևել «Դվին» համալիրում գործող մամուլի կենտրոնում՝ ուղիղ հեռարձակմամբ: Մամուլի կենտրոնը հագեցած է տեսաձայնային սարքերով (video box, audio box), որոնք լրագրողներին հնարավորություն կտան հետևել համաժողովի ընթացքին և ունենալ բարձր որակի կադրեր և ձայն: Վերոնշյալ սարքավորումներին միանալու համար խնդրում ենք ձեզ հետ ունենալ անհրաժեշտ տեխնիկական պարագաներ՝ լարեր և այլ սարքավորումներ: Համաժողովի աշխատանքային լեզուն անգլերենն է: Նախապես գրանցվելու պարագայում լրատվամիջոցների ներկայացուցիչները հնարավորություն կունենան հարցազրույցներ անցկացնել միջոցառման մասնակիցների հետ: 

Պետական կառույցներ

Ժամը 10:00-ին Երեւանի քաղաքապետարանում կգումարվի Երևան քաղաքի ավագանու 3-րդ նստաշրջանի 1-ին նիստը: 

Ժամը 10։00-ից Ազգային ժողովի նիստերի դահլիճում կշարունակվի ԱԺ նիստը։ 

Ժամը 14:00-ին ՀՀ կենտրոնական բանկում կկայանա ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ: Կենտրոնական բանկ գալ ասուլիսից առնվազն 10 րոպե առաջ: Խնդրում ենք ունենալ անձը հաստատող փաստաթուղթ: 

Մշակույթ

Ժամը 16:00-ին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի Ալ.Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում /մուտքը՝ «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանի մոտից/ կկայանա «Վրաս ալյուրոտ տեսնելով…» խորագրով ցուցահանդեսի բացումը, որը նվիրված է ճարտարապետ Թորոս Թորամանյանի ծննդյան 160-ամյա հոբելյանին։

Ժամը 19:00-ին Երվանդ Քոչարի թանգարանում կկայանա «Սրճարաններում» խորագրով ցուցահանդեսի պաշտոնական բացումը՝ նվիրված մեր ժամանակի մեծագույն գեղագետների՝ Շառլ Ազնավուրի և Երվանդ Քոչարի ծննդյան 100-ամյա և 125-ամյա հոբելյաններին: Թանգարանի վերափոխված միջավայրում կազմակերպված ցուցադրությունը ներկայացնում է Քոչարի սրճարանային թեմաներով բնօրինակ ստեղծագործություններ և ուղեկցվելու է Ազնավուրի երգերով, երաժշտությամբ, ցիտատներով, անիմացիաներով և այլ նորատիպ էֆեկտներով: Բացման օրը տեղի կունենա նաև «Քոչարի և Ազնավուրի հրաշանաց աշխարհներում» ժողովածուի շնորհանդեսը: Ժողովածուն ներկայացնում է մեծ շանսոնիեի՝ երգեր դարձած բանաստեղծությունների ընտրանի՝ ձևավորված Մաէստրո Քոչարի՝ դրանց համահունչ ստեղծագործությունների վերատպություններով: Ցուցահանդեսը կազմակերպված է ՀՀ կառավարության աջակցությամբ՝ արվեստագետներին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում: Միջոցառմանը ներկա կլինեն գերատեսչության ներկայացուցիչներ,Ազնավուր ընտանիքի անդամներ։

 

 

Հայերեն Русский

Թումանյանական «Շունն ու կատուն»՝ Երևանի օպերային թատրոնում. խաղացանկը կհամալրվի նոր մանկական ներկայացմամբ

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար