Չինաստանի Հայնան կղզուն է հարվածել տասնամյակի ամենաուժգին թայֆունը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չինաստանի Հայնան կղզուն հարվածել է վերջին տասնամյակի ընթացքում ամենաուժգին թայֆունը, որն իր հետ բերել է 234 կմ/ժամ արագությամբ քամիներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

«Յագի» սուպեր թայֆունը համարվում է առայժմ 2024 թվականի երկրորդ ամենահզոր արևադարձային ցիկլոնն Ատլանտյան օվկիանոսում ձևավորված «Բերիլ» փոթորկից հետո։

«Յագի» թայֆունի պատճառով արդեն երկրորդ օրն է՝ փակվել են դպրոցները, չեղարկվել են բազմաթիվ թռիչքներ, նավերի և գնացքների երթևեկությունը նույնպես չեղարկվել է։

Այս շաբաթ ավելի վաղ թայֆունը Ֆիլիպիններում 16 մարդու կյանք էր խլել և հասնելով Հայնան կղզու Վենչան քաղաք՝ գրեթե կրկնապատկել է իր ուժգնությունը։ Հոնկոնգում, Մակաոյում և Գուանդունում փակվել են դպրոցներ և գրասենյակներ։ 

Վիետնամը նույնպես «Յագի» թայֆունի պատճառով փակել է երկրի հյուսիսում գտնվող չորս օդանավակայան։ 

Իր հերթին BBC-ն հաղորդում է, որ Հայնան կղզում շուրջ 400 000 մարդ տարհանվել է և տեղափոխվել ավելի ապահով վայրեր։

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան