Մշակույթ

Սերգեյ Սմբատյանը կբացի Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի 2024-2025 թվականների համերգաշրջանը

1 րոպեի ընթերցում

Սերգեյ Սմբատյանը կբացի Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի 2024-2025 թվականների համերգաշրջանը

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի 2024-25թթ. համերգաշրջանի բացման համերգը կղեկավարի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը։ 

Սեպտեմբերի 6-ի համերգին կհնչի Յան Սիբելիուսի Ջութակի կոնցերտը՝ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի մեկնաբանությամբ, ինչպես նաև Յոհաննես Բրամսի՝ «Հովվերգական» անվանումով հայտնի 2-րդ սիմֆոնիան։ 

Վալետայի նախագահական պատմական պալատի Նեպտունի այգում կայանալիք համերգով կնշանավորվի Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի և Սերգեյ Սմբատյանի համատեղ համերգային գործունեության նոր փուլը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում