Հայաստանի ներքին գործերի նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Փրկարարի օրվա առթիվ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը շնորհավորական ուղերձ է հղել Փրկարարի օրվա առթիվ։ 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, նախարարի ուղերձում ասված է․ 

«Փրկարար ծառայության սիրելի՛ աշխատակիցներ,

Ներքին գործերի նախարարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ մասնագիտական տոնի` Փրկարարի օրվա առթիվ:

Չկա ավելի մարդասիրական առաքելություն, քան փրկարարինն է: Այս փաստը հաստատողը հենց դուք եք՝ ձեր ամենօրյա անտրտունջ աշխատանքով, ձեր անձնուրացությամբ, խիզախությամբ, ձեր կյանքի վտանգման գնով այլ կյանքեր փրկելու պատրաստակամությամբ ու պատասխանատվությամբ:

Դուք ձեր մարդասիրական առաքելության բարձրակետում եղաք Լոռու և Տավուշի մարզերում մեզ պատուհասած աղետի ժամանակ: Անգնահատելի է հեղեղումների հետևանքով աղետի գոտում ձեր իրականացրած անձնվեր ծառայությունն ինչպես որոնողափրկարարական, այնպես էլ աղետի հետևանքների վերացման աշխատանքներում։

Համաշխարհային մակարդակում ընդհանրապես, տարերային և տեխնածին աղետների ռիսկեր ունեցող մեր երկրում մասնավորապես փրկարար լինելը կոչում է, արհավիրքին հաղթելու քննություն, ու այդ քննությունը դուք պատվով ու արժանապատվորեն եք հանձնում:

Անկախ եղանակային և այլ պայմաններից՝ դուք միշտ առաջինն եք այնտեղ, որտեղ մարդկային կյանքեր փրկելու ձեր պրոֆեսիոնալիզմի անհրաժեշտությունը կա՝ արդարացիորեն վայելելով բոլորի գնահատանքը, սերն ու հարգանքը:

Ցանկանում եմ արժանին մատուցենք ձեր ընտանիքներին, սիրելիներին, հարազատներին, որոնց անվերապահ աջակցությունն ու սերը թույլ է տալիս ձեզ հանրությանը մատուցել ձեր ծառայությունը։

Կրկին շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ:

Մնացեք միշտ հավատարիմ ձեր պատվաբեր կոչմանը»:

Հայերեն العربية

Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը

Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին

Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի

ՌԴ-ի կողմից Կիևին հասված հարվածների հետևանքով վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատան շենքը

Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում Մուրացանի փողոցում կրակոցների մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ

Իրանը բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով հարվածներ է հասցրել Քուվեյթին

ԱՄՆ-ն հերթական ավիահարվածներն է հասցրել Իրանին

ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին

Հայաստանում ինձ զգում եմ այնպես, ինչպես դրախտում. Սև Օհանյան