Մեծ Բրիտանիայի վարչապետի վարկանիշը հասել է ռեկորդային ցածր մակարդակի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի վարկանիշը ռեկորդային ցածր մակարդակի է հասել հուլիսյան ընտրություններում նրա կուսակցության հաղթանակից երկու ամիս անց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է YouGov-ը՝ վկայակոչելով իր կայքում հրապարակված հետազոտության արդյունքները։

«Կիր Սթարմերի պաշտոնավարումից երկու ամիս անց նրա վարկանիշն ընկել է ամենացածր մակարդակին՝ վարչապետ դառնալուց ի վեր», - նշում է աղբյուրը:

YouGov-ի կայքում հրապարակված հետազոտության արդյունքների համաձայն՝ Բրիտանիայի բնակիչների միայն 35%-ն է դրական գնահատում կառավարության ղեկավարին, մինչդեռ ընտրություններից հետո այդ ցուցանիշը կազմել է 44%։ 

Հաղորդվում է, որ բրիտանացիների 56%-ը Սթարմերի նկատմամբ անբարենպաստ հայացք ունի։ Քաղաքական գործչի ընդհանուր վարկանիշը, որը ներկայացնում է դրական և բացասական գնահատականի տարբերությունը, կազմել է մինուս 21 միավոր, ինչը նույնպես դարձել է նրա հակառեկորդը՝ փետրվարից սկսած։

«Սակայն, չնայած դրան, Սթարմերի վարկանիշը շարունակում է մնալ ամենաբարձրներից մեկը բրիտանացի քաղաքական գործիչների շրջանում», - հաղորդում է YouGov-ը։ 

Հետազոտությունն անցկացվել է օգոստոսի 27-28-ը՝ 2164 չափահաս բրիտանացիների շրջանում։ 

 

Հայերեն Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ