Կիրանցում ապրելն ու դպրոց գնալը երբեք ավելի անվտանգ չի եղել,քան՝ այսօր․Նիկոլ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեծ հաջողություն է համարում Կիրանցում իրականացված սահմանազատումն ու բարձր գնահատում դրա արդյունքում տեղի բնակիչների համար ստեղծված անվտանգության պայմանները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այս մասին խոսել է Կիրանցի նորակառույց դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը, որի վերաբերյալ վարչապետը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել։

«Ես ուզում եմ պատասխանատու կերպով ասել, որ Հայաստանի անկախության պատմության մեջ Կիրանցում դպրոց գնալը երբեք ավելի անվտանգ չի եղել, քան՝ այսօր և երբեք Կիրանցում ապրելն ավելի անվտանգ չի եղել, քան՝ այսօր։

Սա շատ կարևոր արձանագրում է, բայց այս արձանագրմանը ես ուզում եմ ավելացնել նաև հետևյալը, որը կարող է, թերևս, մի փոքր անսովոր հնչել այս դահլիճում և մեր լսարանների համար, որովհետև, երբ ասում ենք, որ Կիրանցում դպրոց գնալն անվտանգ է, ապա դա ինքնին պիտի նշանակի, որ ադրբեջանական Խերիմլի գյուղում դպրոց գնալը նույնքան և նույնպես անվտանգ է։ Մենք այս հարցերում փոխկապակցվածությունը պետք է շատ խորն ընկալենք»,-ասել է Փաշինյանը։

Վարչապետի գնահատմամբ՝ Կիրանցում սահմանազատման գործընթացն ահռելի հաջողություն է Հայաստանի Հանրապետության համար։

«Ուզում եմ վստահաբար ասել, որ սա երրորդ հանրապետության ամենամեծ հաջողությունն է, որովհետև, երբ դու չգիտես որտեղ է սկսվում և ավարտվում քո պետությունը, ապա հարց է պետություն ունես, թե չունես։ Եթե դու չգիտես որտեղ է սկսվում և ավարտվում քո տունը, ապա հարց է դու տուն ունես, թե չունես։ Մենք Հայաստանի անկախ, ուժեղ, սուվերեն, խաղաղ պետության առաջին լրջագույն անկյունաքարը դրել ենք Կիրանցում»,-ասաց վարչապետը։ 

 

 

 

 

Հայերեն English Русский

Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ Հայաստանի և Հնդկաստանի ջանքերն ուղղված են միջազգային ու տարածաշրջանային անվտանգության ապահովմանը

ՀՀ ԱԺ նախագահը քիչ հավանական է համարում ՌԴ միջնորդությունը հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններում

Թրամփը կարծում է, որ Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ գործարքի

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի առթիվ

Սիրիայի նախագահը երկրի դեմ ԱՄՆ պատժամիջոցներն անարդար է համարում Ասադի՝ իշխանությունից հեռանալուց հետո

Տարբեր երկրներ այդ առաջարկն անում են. ՀՀ ԱԺ նախագահը՝ խաղաղության բանակցություններում միջնորդական ջանքերի մասին

Երրորդ ամիսն է՝ Ադրբեջանը Հայաստանի առաջարկներին չի արձագանքել. ՀՀ ԱԺ նախագահ

Փոփոխություն` միասնական տոմսային համակարգում

Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ Ադրբեջանը Հայաստանի հետ բանակցվող փաթեթը կոմունիկացնում է Ռուսաստանի հետ

Հունվարին ավտոբուսով, մետրոյով և տրոլեյբուսով ուղևորափոխադրումների քանակը Երևանում կազմել է 9 մլն 562 հազար, օրական միջինը՝ 308,500