Տնտեսություն

Հայաստան դրամական փոխանցումների զուտ ներհոսքը նվազել է 48.3 տոկոսով

1 րոպեի ընթերցում

Հայաստան դրամական փոխանցումների զուտ ներհոսքը նվազել է 48.3 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան դրամական փոխանցումների զուտ ներհոսքը կես տարում անկում է ապրել 48.3 տոկոսով: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում 2024 թվականի պետական բյուջեի առաջին կիսամյակի կատարման ընթացքի վերաբերյալ հաշվետվության ներկայացմանը:

«Դրամական փոխանցումների զուտ ներհոսքն անկում է ապրել 48.3 տոկոսով: Դրան ամենամեծ բացասական նպաստն է ունեցել ՌԴ-ից ոչ առևտրային բնույթի դրամական փոխանցումների զուտ ներհոսքի 69.4 տոկոս նվազումը»,-ասաց նախարար Հովհաննիսյանը: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում