Հայաստան

Փրկարարները հայտնաբերել են Հաղարծին վանական համալիրի մոտ մոլորված երեք քաղաքացիներին

1 րոպեի ընթերցում

Փրկարարները հայտնաբերել են Հաղարծին վանական համալիրի մոտ մոլորված երեք քաղաքացիներին

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն օգոստոսի 31-ին, ժամը 21:27-ին ահազանգ է ստացել, որ Հաղարծին վանական համալիրի մոտակայքում քաղաքացիները մոլորվել են․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ փրկարարները Հաղարծին վանական համալիրի մոտակայքում հայտնաբերել են Հ․ Բ․-ին (ծնված 2001 թ.), Ռ․ Մ․-ին (ծնված 2002 թ.) և Վ․ Ո․-ին (ծնված 2000 թ.) և ուղեկցել Դիլիջան քաղաք։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում