Քաղաքականություն

ՀՀ նախագահը և Քուվեյթի դեսպանը շեշտել են տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման կարևորությունը

2 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահը և Քուվեյթի դեսպանը շեշտել են տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման կարևորությունը

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Ալ Էնեզիին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, ՀՀ նախագահը, ողջունելով դեսպանին, բարձր է գնահատել վերջինիս կատարած աշխատանքը և հայ-քուվեյթյան հարաբերությունների ու երկու երկրների ժողովուրդների բարեկամության առավել ամրապնդմանն ուղղված նրա գործադրած ջանքերը:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նախագահին փոխանցել Քուվեյթի Պետության էմիր Նորին Վսեմություն շեյխ Միշալ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահիի ողջույնները:

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Քուվեյթի միջև համագործակցության զարգացման հեռանկարները, մասնավորապես տնտեսության և տուրիստական ոլորտներում: Այս համատեքստում կարևորվել է երկու երկրների ներդրումների աջակցության գերատեսչությունների միջև կապերի խթանումը:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ քաղաքացիների համար Քուվեյթ մուտքային ռեժիմի դյուրացման հնարավորություններին:

Նշվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրողությունների և զարգացումների վերաբերյալ: Այս համատեքստում երկուստեք շեշտվել է կայուն խաղաղության հաստատման կարևորությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում