Ռուսաստան

Վորոնեժի մարզում տարհանվել է երկու բնակավայր

1 րոպեի ընթերցում

Վորոնեժի մարզում տարհանվել է երկու բնակավայր

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ Վորոնեժի մարզում անօդաչու թռչող սարքերի գիշերային գրոհից հետո որոշում է ընդունվել տարհանել երկու բնակավայրերի բնակիչների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է մարզի ղեկավար Ալեքսանդր Գուսևը։ 

«Նրանց համար շրջկենտրոնում ժամանակավոր տեղակայման վայր է հատկացվել», - օգոստոսի 28-ի առավոտյան իր Telegram ալիքում գրել է նահանգապետը։

Գուսևի խոսքով՝ Ռոսոշանսկի շրջանում ՀՕՊ-ի հերթապահ ուժերը և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները հայտնաբերել և ոչնչացրել են ինքնաթիռային տիպի ԱԹՍ։ Տուժածներ և ավերածություններ չկան։ ԱԹՍ-ի բեկորների ընկնելուց բռնկում է առաջացել պայթյունավտանգ օբյեկտների մերձակայքում: Պայթյուն չի եղել, սակայն օպերատիվ ծառայությունները որոշում են կայացրել ժամանակավորապես տարհանել երկու բնակավայրերի բնակիչների։

«Բռնկումը հաջողվել է վերացնել տեղի ուժերով: Իրադրությունը կայունացել է: Բնակիչները վերադառնում են իրենց տներ։

Իր հերթին Astra հրատարակությունը, վկայակոչելով տեղի բնակիչներին, հաղորդել է, որ ԱԹՍ-ները հարվածել են Մալայա Մեժենկա ագարակում գտնվող զինամթերքի պահեստին։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում