Տնտեսություն

Գեղարքունիքի մարզում կուտակվել է շուրջ 74 հազար տոննա անասնակեր

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում կուտակվել է շուրջ 74 հազար տոննա անասնակեր

ԳԱՎԱՌ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի տնտեսություններում շարունակվում են անասնակերի և հացահատիկի բերքահավաքի աշխատանքները։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունից, օգոստոսի 28-ի դրությամբ մարզի տնտեսություններում արդեն կուտակվել է շուրջ 67 հազար տոննա խոտ, 7 հազար տոննա ծղոտ, հնձվել  է 7 հազար հեկտար աշնանացան ցորենի, 6500 հեկտար գարու արտ։ Աշնանացան ցորենի արտերի 1 հեկտարի միջին բերքատվությունը կազմում է 25-30, գարու արտերի դեպքում՝ 17-20 ցենտներ։ Անասնակեր և հացահատիկի բերքահավաքը կշարունակվի նաև սեպտեմբերին։

«Ցորենի ցանքերը կազմել են 10362, գարու արտերը՝ 7768 հեկտար, որոնցից այսօրվա դրությամբ բերքահավաքն ավարտված է 13500 հեկտարի վրա։ Եղած տեխնիկական միջոցները բավարար են՝ մնացած 4630 հեկտար հացահատիկի բերքահավաքն ավարտին հասցնելու համար»,-ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության  պետ Մարտին Պետրոսյանը։

Խոսրով Խլղաթյան 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում