Հայաստան

«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի շահառուն ավտոսպասարկման կետ է հիմնել

2 րոպեի ընթերցում

«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի շահառուն ավտոսպասարկման կետ է հիմնել

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի շահառու Նարեկ Սարգսյանն ավտոսպասարկման կետ է հիմնել: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «Իմ քայլը» հիմնադրամի տարածած հաղորդագրությունից, որտեղ նշվում է, որ 22-ամյա Նարեկ Սարգսյանն արդեն հասցրել է ավտոմեխանիկի 6 տարվա փորձ ձեռք բերել։

«Մեքենաներ է նորոգում 14 տարեկանից։ Իր հիմնական աշխատանքով չի զբաղվել միայն բանակում ծառայելու և վիրավորումից հետո վերականգնողական կուրսեր անցնելու շրջանում»,- նշված է հաղորդագրության մեջ: 

Նարեկ Սարգսյանը ծնվել և ապրում է Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում։ 44-օրյա պատերազմի ժամանակ ընդամենը մի քանի ամսվա ծառայող էր։ Նարեկը հրազենաբեկորային վիրավորում է ստացել թևի շրջանում։ 

«Իմ քայլը» հիմնադրամի «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի մասին տեղեկանալուց հետո Նարեկը որոշել է մասնակցել ծրագրին։ Կողմնորոշման ճամբարի արդյունքում մշակել է անհատական զարգացման պլան, որն էլ, հիմք ընդունելով, մասնակցել է բիզնեսի պլանավորման և կառավարման դասընթացի ու ներկայացրել ավտոսպասարկման կետ հիմնելու բիզնես պլան։ Սեփական սպասարկման կետն ունենալու համար Նարեկին մի շարք սարքավորումներ ու գործիքներ էին անհրաժեշտ, ինչն էլ ստացել է հիմնադրամից:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում